Մայիսի 28-ին, Հանրապետութեան օրւայ առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարւեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցականաց դասը և բարեպաշտ հաւատացեալները աղօթք վերառաքեցին առ Բարձրեալն Աստւած` աշխարհի խաղաղութեան և Հայոց պետականութեան ամրութեան ու անսասանութեան համար: Այս մասին յայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգից:
Նշենք, որ երէկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Սարդարապատի յուշահամալիր` յարգանքի տուրք մատուցելու յանուն Հայոց անկախ պետականութեան զոհւած բազում հայորդիների անմահ յիշատակին:
Յուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա ներկայութեամբ ՀՀ նախագահի և Հայոց պետական աւագանու Նորին Սրբութիւնը կատարեց աղօթք Մայիսեան հերոսամարտերին զոհւած հայորդիների հոգիների հանգստութեան համար:
28.05.2010, 15:49
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment