Բաքուն կարգելի ԼՂ ընտրութիւններին մասնակցած դիտորդների մուտքը Ադրբեջան
17:34 • 26.05.10
Ադրբեջանը կարգելի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրութիւններում որպէս դիտորդ մասնակցած օտարերկրեայ քաղաքացիների մուտքը ադրբեջանական տարածք։ Այդ մասին հաղորդում է АПА գործակալութիւնը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խօսնակ Էլհան Պոլուխովի յայտարարութիւնը։

Ինչպէս յայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, «սև ցուցակը» դեռ համալրւում է. նա չի յստակեցրել, թէ երբ արգելքն ուժի մէջ կմտնի։
Դիտորդներն առայժմ չեն արձագանքել այս տեղեկութեանը։Յիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններն անցկացւել են ընթացիկ տարւայ մայիսի 23-ին, որոնցում յաղթանակել է ԼՂ վարչապետի «Ազատ հայրենիք» կուսակցութիւնը։
Օտարերկեայ դիտորդներից ամենամեծաթիւը ռուսական դիտորդական պատւիրակութիւնն էր։ Ըստ դիտորդների, ընտրութիւնները, ընդհանուր առմամբ, համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment