Փառատօն` առանց պետական աջակցութեան

«Վարչապետը կազմակերպում է ռոք փառատօն, միւսը` դասական փառատօն: Եթէ որևէ մէկը, իրեն Հայ զգալով, կազմակերպի Հայ երգի, Հայ արւեստի փառատօն, կտեսնեք ոչ միայն հանդիսատեսի, դահլիճի, այլ նաև ժողովրդի փոփոխութիւն»
32-րդ անգամ երգի-պարի փառատօն անցկացւեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այս տարի փառատօնը նւիրւել էր Ալաշկերտին:
Հայաստանի տարբեր մարզերից 15 ազգագրական խմբեր էին մասնակցում փառատօնին:
«Այս տարի առանձնանում է, երիտասարդների հոսքը աւելի շատ է, մասնակից խմբերի թիւն էլ է աւելի շատ,չգիտեմ ոգևորութիւնն աւելի մեծ է»,- «Ա1+»-ին ասաց «Կարին» համոյթի անդամ 24 -ամեայ Աստղիկ Ենգիբարեանը,ով արդէն 4 րդ տարին է` մասնակցում է այս փառատօնին:
Նախկինում փառատօնը տեւում էր մի քանի օր: Հիմա այն տեւում է ընդամենը մէկ օր: «Կարին» ազգագրական համոյթի ղեկավար Գագիկ Գինոսեանը 1987թ-ից մասնակցում է այս փառատօնին:
Հանդիսատեսի փոփոխութիւն նկատո՞ւմ էք տարիների ընթացքում` «Ա1+»-ի հարցին Գագիկ Գինոսեանը պատասխանեց. «Հանդիսատեսը միշտ նոյնն է, ցաւօք սրտի, և այդ նոյնութիւնը պայմանաւորւած է հեռուստատեսութիւնների և պետութեան վարած քաղաքականութեամբ: Միգուցէ իմ միտքը փշոտ հնչի, բայց վարչապետը կազմակերպում է ռոք փառատօն, միւսը` դասական փառատօն: Եթէ որևէ մէկը, իրեն Հայ զգալով, դարձի գայ ու կազմակերպի Հայ երգի, Հայ արւեստի փառատօն, կտեսնեք ոչ միայն հանդիսատեսի, դահլիճի, այլ նաև ժողովրդի փոփոխութիւն»:

«Ա+1»

0 Պատգամ: