Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը կը նշւի Կասկադում


14:30 • 29.05.10
Գաֆէսճեան արւեստի կենտրոնը յունիսի 1–ին կը հիւրընկալի հազարաւոր այցելուների՝ միասին տօնելու Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը Թամանեան պուրակում։
Աւանդոյթ դարձած այս միջոցառումը կը մասնակցեն մայրաքաղաքի բոլոր համայնքներից բազմաթիւ երեխաներ իրենց ծնողների հետ, ինչպէս նաև յատուկ կարիքներով երեխաներ և մանկատան սաներ։
Տօնախմբութիւնը կը մեկնարկի ժամը 16։00-ին Գաֆէսճեան քանդակների պարտէզում «Կարին» աւանդական երգ ու պարի անսամբլի տօնական մուտքով, որը ներկաներին կհամախմբի տօնական շուրջպարով։ Գեղագիտութեան ազգային կենտրոնի սաների և ուսուցիչների օգնութեամբ երեխաները հնարաւորութիւն կունենան մասնակցելու ինտերակտիւ արւեստի խմբակների. նկարչութիւն, խեցեգործութիւն, ծաղիկների ձևաւորում, բատիկայ և թխւածքաբլիթների ձևաւորում։ Նշենք, որ տիկնիկային թատրոնը, զւարճալի ծաղրածուները և հեքիաթների սիրւած հերոսները անսպառ ուրախութիւն կպարգևեն փոքրիկ մասնակիցներին։
Հայաստանի պատանեկան նւաճումներ կազմակերպութեան կողմից կներկայացւի երեխաների ձեռքերով պատրաստւած աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը, որից գոյացած հասոյթը կը նւիրաբերւի կարիքաւոր երեխաներին։
Համերգային ծրագիրը կը վարեն դերասաններ Հրանտ Թոխատեանն ու Լուիզա Ներսիսեանը։ Ելոյթ կունենան սիրւած երգիչներ, պարային խմբեր։ Երեկոն կաւարտւի շքեղ հրավառութեամբ։

Tert.am

0 Պատգամ: