Ս. Սարգսեան.– ՀՀ-ն մեծապէս կարևորում է ԵՄ-ի հետ պայմանագրի կնքում
Նախագահ Սերժ Սարգսեանը Բելգիայի Թագաւորութիւն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եւրոպական Յանձնաժողովի առևտրի հարցերով յանձնակատար Կարել Դէ Գուխտին:
Ինչպէս յայտնում է ՀՀ Նախագահի մամլոյ գրասենեակը, քննարկւել են Եւրամիութեան հետ խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչւող հարցեր:
Նախագահ Սարգսեանն ասել է, որ Հայաստանը մեծապէս կարևորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եւրամիութիւնը մեր երկրի խոշորագոյն առևտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թւականից լինելով Առևտրի Համաշխարհային կազմակերպութեան անդամ` արդէն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաև հետևողական քայլեր է կատարել Եւրոպական Յանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղութեամբ:
«Լաւ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապւած բարդ և ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցութիւնը հնարաւորինս արագ արդիւնքի հասնելու գործում»,- ասել է Նախագահ Սարգսեանը:

26.05.2010, 17:20
Aysor.am
Aysor.am
1 Պատգամ:
Inchoo ek lrel inchoo chek groom Rostom dbrotsi masin inchoooooooo bolor temaneri masin grvoom yev khosvoom a batsi karevor hartseri masin vor anhangsdatsnoom e joghovordin haskanoom ek vor ays gorter badjar e darnoom vor hayootoone pakhniiiii ayndegh vor shonch arjek oonena che aydegh vor yeghats 107 had ashagertootoon vor shonchen bayts hamaria tsavok merats en hamarvoom chgidem BARON SHAHNAZARYANNERI nman mardkants mdin shad em tsavoom shad shad gone inz hamar vor hay en kochoom inz..........
Post a Comment