«Եւրատեսիլ». Apricot Stone երգի կոմպոզիտորն ասում է, որ Հայաստանն առաւել քան երբևէ մօտ է յաղթանակին



«Եւրատեսիլ-2010» 55-րդ երգի մրցոյթին քանի ժամեր են մնացել, որտեղ մայիսի 25-ին անց է կացւել առաջին կիսաեզրափակիչը, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցաւ մայիսի 27-ին, որին մասնակցեց Հայաստանը, իսկ եզրափակիչը` այսօր մայիսի 29-ին:
Հայաստանի ներկայացուցիչը` Եւա Ռիվասը, ելոյթ կունենայ «Ծիրանի կորիզ» (Apricot Stone) երգով, որն արդէն համացանցի քւէարկութիւններում զբաղեցրել է առաջատար դիրքերից մէկը և գերել բազմաթիւ ունկնդիրների սրտերը թէ´ Հայաստանում և թէ´ նրա սահմաններից դուրս: Երգի հեղինակ Արմէն Մարտիրոսեանը` յայտնի ջազմէն և Հայաստանի պետական ջազային նւագախմբի դիրիժորը, «ԱրմէնիաՆաօին» պատմեց Հայաստանի մասնակցից իր տպաւորութիւնների և առաջիկայ մրցոյթից իր ակնկալիքների մասին:Յաջողութեան գրաւականը բարձր գեղարւեստական ստեղծագործութիւն հրամցնելու ունակութիւնն է: Իսկ որպէս պրոֆեսիոնալ երաժիշտ` կարծում եմ, որ երգը նիւթի թէ´ բովանդակութեամբ և թէ´ որակով առաջ է անցել միւսներից»:
Կոմպոզիտորը կմիանայ Օսլոյում գտնւող հայկական թիմին մայիսի 26-ին, որտեղ կմասնակցի գլխաւոր փորձին և իր վերջին դիտողութիւնները կանի:Մարտիրոսեանը ջերմօրէն է արտայայտւում իր երգի կատարողի մասին: Եւա Ռիվասին անւանում է համեստ գեղեցկուհի, որի հետ աշխատելը դիւրին է:«Նրա հետ աշխատելը շատ հեշտ է, կարող ես գոռալ վրան, կշտամբել:
Նա յաւակնութիւններ չունի, սակայն միևնոյն ժամանակ յաղթանակի հասնելու մեծ կամք ունի: Հաւանաբար, այդ ամէնը ժառանգական է: Եւ այն, որ նրա երակներում, բացի հայից, նաև ռուսի և յոյնի արիւն է հոսում, մի աւելորդ անգամ հաստատում է իմ միտքն այն մասին, որ մեր ժողովուրդն արդէն վաղուց փոքր-ինչ թարմ ներարկման կարիք ունի»
:Ըստ Մարտիրոսեանի` Հայաստանն արդէն ունեցել է իր առաջին յաղթանակը` յաղթանակ կարծրատիպերի նկատմամբ: Չէ՞ որ առաջին անգամ մրցոյթում Հայաստանը կներկայացնի սփիւռքի ներկայացուցիչ` 22-ամեայ Ռիվասը, ծնունդով Ռոստովից, Ռուսաստան:
Երգի բառերի հեղինակ Կարէն Կավալերեանը նոյնպէս Ռուսաստանից է, որը երգում մարմնաւորել է իր կեանքի պատմութիւնը և կարօտաբաղձութիւնը, որը խորհրդանշում է ծիրանի կորիզը:Ռիվասին բեմի վրայ կձայնակցեն Մարիամ Մեհրաբովան` ամենախոստումնալից ռուս ջազ-վոկալիստներից մէկը, Գոռ Սուջեանը (Հայաստանի ժամանակակից լաւագոյն ռոք խմբերից մէկի` Dorians-ի մենակատարը) և Տիգրան Պետրոսեանը (յայտնի հայ երգիչ):
«Մենք ուղարկում ենք ամենահզօր երգիչներին, որովհետև երգի գաղափարը նրան «օրհներգային» հնչեղութիւն հաղորդելն է: Երգը սփիւռքի մասին է, ակունքներին վերադառնալու մասին: Մի մարդը չի կարող արտայայտել բոլոր զգացմունքները»:Այդուհանդերձ, ողջ հայերի համար ամենացանկալի անակնկալներից մէկը հայկական դուդուկի աշխարհահռչակ վարպետի` Ջիվան Գասպարեանի ներկայութիւնն է, որը ելոյթ կունենայ հայկական թիմի հետ:
Վեցերորդը (բեմում մասնակիցների թիւը չպէտք է գերազանցի վեցը) բեմի վրայ ելոյթ կունենայ Ռուսաստանից հրաւիրւած պարողը:
«Եւրատեսիլի» ճանապարհին մենք բազմաթիւ խոչընդոտների ենք հանդիպել, որոնք հիմնականում նոյն բնոյթն ունեն. մենք փոքր երկիր ենք` փոքր բիւջէով և սահմանափակ հնարաւորութիւններով: Յամենայն դէպս, այժմ մենք բոլորս մի բռունցք ենք դարձել և դա է մեզ ամուր պահում»,- ասում է Մարտիրոսեանը:Կոմպոզիտորը համոզւած է, որ երգը կը գրաւի նաև ոչ հայ ունկնդիրների սրտերը, և ասում է, որ հէնց դա էլ երգի առաքելութիւնն է, որը կը հեռարձակւի աւելի քան 50 երկրներում:«Համոզւած եմ, որ եթէ նոյնիսկ մեր մշակոյթին ու պատմութեանն անծանօթ մարդը տեսնի այս գեղեցկուհուն, որը երգում է այս բառերով այս մեղեդին և գոնէ 15-20 տոկոսով խորանայ այդ երգի մէջ, ուրեմն վերջ` նա արդէն մերն է:
Մենք պէտք է գրաւենք այդ մարդու ուշադրութիւնը և թողնենք, որ նա լսի երգը մինչև վերջ` սա է մեր շանսը»:
«Արմէնիա Նաօ»

0 Պատգամ: