Ռոբեր Գետիկեանի ֆիլմը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք փառատօներին
14:35 • 28.05.10
Ֆրանսահայ ռեժիսոր
Ռոբեր Գետիկեանի «Ոճրագործութեան բանակը» (L’Armee du Crime) ֆիլմը առաջիկայում կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք երկու կինոփառատօնի։ Նախ այն կմասնակցի մայիսի 29-31-ը կայանալիք Հայկական ֆիլմերի Բոստոնեան փառատօնին, իսկ Յունիսի 17-27-ը՝ Լոս Անջելեսի կինոփառատօնին։
«Ոճրագործութեան բանակը» ֆիլմի գլխաւոր դերակատարը ֆրանսահայ յայտնի դերասան Սիմոն Աբգարեանն է, որը կմարմնաւորի Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրութեան շարժման հերոսներից Միսաք Մանուշեանի կերպարը։ Ֆիլմում նկարահանւել է նաև ռեժիսորի կինը՝ Արիան Ասկարիդը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment