Ադրբեջանին հակադարձելու լաւագոյն միջոցը ժողովրդավարութիւնն է
«Եւրախորհրդարանի յայտարարութիւններն հակասում են այդ կառոյցների որդեգրած նպատակներին»
«Ստեփանակերտում ժողովրդավարական ճանապարհով ընտրւած կառավարութիւնն աւելի վստահելի բանակցող կողմ է», - այսօր լրագրողներին յայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրութիւնների ժողովրդավարական լինելը անտարակուսելի է:
Անդրադառնալով մայիսի 23-ի ընտրութիւններին հետևած միջազգային կազմակերպութիւնների արձագանքին, Ռ.Կիրակոսեանը կարծիք յայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Եւրախորհրդարանի յայտարարութիւններն հակասում են այդ կառոյցների որդեգրած նպատակներին:
«Եթէ այստեղ միայն լեգիտիմութեան կամ ճանաչւած լինելու հարցն է, արդեօ՞ք Եւրամիութեան ցանկութիւնը չէ, որ այս տարածաշրջանում լինեն «ազատ, արդար և թափանցիկ» ընտրութիւններ: Ղարաբաղի պատմութեան մէջ արդէն հինգերորդ խորհրդարանական ընտրութիւնները նոյնպէս ազատ ու արդար ընտրութիւններ են, ընդ որում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի համեմատ աւելի մաքուր ընտրութիւնների անցեալ ունի»,- ասաց քաղաքագէտը: Նա նաև նկատեց, որ ընտրութիւններին ներկայ էր մօտ 50 դիտորդ տարբեր երկրներից, այդ թւում նաև` Միացեալ Նահանգներից:
Ռ.Կիրակոսեանի կարծիքով, Ղարաբաղը` Հայաստանից շուտ հասկացել է, որ իսկական ուժը գալիս է իսկական ժողովրդավարութիւնից: «Ղարաբաղում հասկացել են, որ Ադրբեջանին հակադարձելու լաւագոյն միջոցը ուժեղ ժողովրդավարութիւնն է»,- նշեց նա և յաւելեց. «Ես արդէն գիտեմ, որ թէ Մինսկի խմբում և թէ ԱՄՆ-ում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի պատկանելու Ադրբեջանին»:

ԱՅՍՕՐ, 14:14
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment