Ցուկերբերգը փորձում է փրկել Facebook–ի հեղինակութիւնը
15:35 • 25.05.10
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը The Washington Post պարբերականում բաց նամակ է հրապարակել, որում յայտնել է մօտակայ մի քանի շաբաթւայ ընթացքում սոցիալական ցանցում կոնֆիդենցիալութեան կարգաւորման գործընթացը հեշտացնելու ծրագրերի մասին։

Յիշեցնենք, որ սոցիալական ցանցի հասցէին վերջին շրջանում սուր քննադատութիւն է հնչում. Facebook–ին մեղադրում են օգտատէրերի անձնական տւեալների հետ անփութօրէն վարւելու համար։
Նաև լուրեր էին պտտւում, թէ Facebook-ը գովազդատուներին է տրամադրում օգտատէրերի մասին գաղտնի տեղեկատւութիւն։
Հարկ է նշել, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցերից է. դրա լսարանը գերազանցում է 400 միլիոն–ը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment