Սերժ Սարգսեանը հանդիպել է Քաթրին Էշթոնի հետ


Նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 27-ին հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Սերժ Սարգսեանը նշել է, որ եւրաինտեգրումը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններից:
Կողմերը խօսել են Արեւելեան գործընկերութեան ծրագրի ընձեռած նոր հնարաւորութիւնների մասին: Նրանք ընդգծել են, որ Արեւելեան գործընկերութեան ձեւաչափը նաեւ Կովկասի երկրների միջեւ համագործակցութիւնը խթանելու, կայունութիւն եւ համերաշխութիւն հաստատելու արդիւնաւէտ միջոց է:
Քննարկւել են նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտօնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչւող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանն եւ ԼՂ բանակցային գործընթացին առնչւող հարցեր:

0 Պատգամ: