Deep Purple»-ին Երևանում դիմաւորեցին նաև իրանցի երկրպագուները
«Deep Purple» ռոք-խումբը, որը այսօր հանդէս է գալու բացառիկ համերգով, արդէն Երևանում է: Խմբի երաժիշտներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացականչութիւններով, պաստառներով դիմաւորեցին երկրպագուները` ինչպէս Հայաստանից, այնպէս էլ հարևան երկրներից:
Երկրպագուների շարքում առանձնանում էին 3 երիտասադներ, ովքեր Հայաստան էին ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութիւնից: Երիտասարդները բերել էին Իրանի պետական դրօշը, որի վրայ անգլերէն տառերով գրւած էր «Deep Parple» և «Իրան, Թեհրան» գրութիւնները:
Նշենք, որ խմբի երևանեան համերգի կազմակերպիչներն են «Վիբրոգրաֆուս» և «Հայռուսգազարդ» ընկերութիւնները: Համերգը, որի տոմսերի վաճառքը սկսւել է դեռ նախորդ տարւայ դեկտեմբեր ամսից, կայանալու է վաղը` 19:00-ին Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում:
Հանդիպման ընթացքում երաժիշտները յայտնեցին, որ Հայաստանում համերգ ունենալու հրաւէրն ընդունել են մի քանի պատճառներով: Դրանցից կարևորագաոյնը, ըստ «Deep Purple» խմբի անդամների, 20 տարի առաջ Հայաստանում կայացած բարեգործական համերգն է:
Նշենք, որ ասուլիսի վերջում առաւել ճկուններին յաջողւեց ստանալ երաժիշտների ինքնագրերը: Ոմանք աստղերի ստորագրութեան համար բերել էին իրենց կիթառները, ոմանք` խմբի անդամների դիմանկարները, իսկ իրանցի երիտասարդների համար խմբի անդամները ստորագրեցին հայրենի պետական դրօշի վրայ:

25.05.2010, 17:20
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment