Գլխաւոր փորձից յետոյ «Եւրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցը դուրս է մնացել ֆավորիտների եռեակից
17:59 • 27.05.10
«Եւրատեսիլի» 2-րդ կիսաեզրափակիչի գլխաւոր փորձից յետոյ ֆավորիտները փոխւել են։ Մրցոյթի մեկնարկից դեռ շատ առաջ բուքմէյքերները և երկրպագուները խօսում էին, որ 2–րդ կիսաեզրափակիչի առաջատարը լինելու էր Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրան։
Սակայն գլխաւոր փորձը տեսնելուց յետոյ պատկերը փոխւել է. լրագրողների կազմած վարկանշային աղիւսակում ադրբեջանցի երգչուհին զբաղեցրել է 5–րդ տեղը՝ զիջելով Թուրքիային, Իսրայէլին, Հայաստանին և Շւէդիային։
Գլխաւոր փորձից յետոյ լրագրողները խոստուանում են, որ Սաֆուրան իրեն կաշկանդւած է պահում բեմի վրայ, իսկ նրա շարժումներն արհեստական են։ Երգչուհին ասում է, թէ խնայում է ինքն իրեն, որպէսզի ամբողջովին բացւի կիսաեզրափակիչում։ Առաջին եռեակում փոփոխութիւններ չեն գրանցւել. Հայաստանն այդ ցանկում 3–րդն է։
Փորձից յետոյ անսպասելիօրէն ֆավորիտների ցանկում է յայտնւել Դանիան, ոմանք նոյնիսկ համոզւած են, որ յաջորդ տարի «Եւրատեսիլը» կանցկացւի Կոպենհագենում։
Ուկրաինացի երգչուհի Ալեոշան նոյնպէս ամրացրել է իր դիրքերը փորձից յետոյ. ուկրաինական պատւիրակութիւնն ամենաակտիւն է Օսլոյում՝ իր կազմակերպած բազմաթիւ միջոցառումներով։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment