Իշխանութիւնը չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին
«ՀՀ արտաքին գործերի նախարարութեան և իշխող կոալիցիայի անգործութեան հետևանքով Եւրախորհրդարանի լիագումար նիստում ընդունւել է թիւ 2216 բանաձևը»
«Հայոց պետականութեան դէմ միջազգային կառոյցներում առկայ մարտահրաւէրները կանխելու համար անհրաժեշտ է շուտափոյթ ստեղծել Համակարգող խորհուրդ»
17:18 • 25.05.10
«Ժառանգութիւն» կուսակցութիւնն անթոյլատրելի է համարում միջազգային կառոյցներում հակահայկական բանաձևերի ընդունումը։ Եւրախորհրդարանի լիագումար նիստում թիւ 2216 բանաձևի ընդունման առնչութեամբ կուսակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարութեան և իշխող կոալիցիայի անգործութեան հետևանքով Եւրախորհրդարանի լիագումար նիստում ընդունւել է թիւ 2216 բանաձևը, որում մասնաւորապէս Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտութեանն առնչւող ձևակերպումները չեն համապատասխանում իրականութեանը, աւելին` պարունակում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հիմնախնդրի վերաբերեալ ակնյայտօրէն ադրբեջանամէտ դիրքորոշումներ:
Նախքան լիագումար նիստում Եւրախորհրդարանի թիւ 2216 բանաձևի ընդունումը այդ կառոյցի Արտաքին հարցերի յանձնաժողովը 2010թ. յունւարի 11-ին` զեկուցող Եւգենի Կիրիլովի հեղինակմամբ, պատրաստել է ադրբեջանանպաստ զեկոյցի նախագիծ, որի դրոյթները վերափոխւելով` առաւել ադրբեջանամէտ են դարձել Եւրախորհրդարանի Արտաքին հարցերի յանձնաժողովի ապրիլի 23-ին ընդունւած փաստաթղթում:
Սոյն զեկոյցի հիման վրայ Եւրախորհրդարանի թիւ 2216 բանաձևի վերաբերեալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները և կոալիցիան ներկայացնող պատգամաւորների ելոյթները վկայում են, որ գործող իշխանութիւնը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին և հիմնաւորապէս զուրկ է դրանց վրայ ազդելու ունակութիւնից:
Միջազգային տարբեր կառոյցներում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունէութեանն անթոյլատրելիօրէն համակերպւած մեր կառավարութեան ներկայացուցիչների և կոալիցիայի պատգամաւորների անտարբերութիւնն ու անգործութիւնը ժամանակի ընթացքում լուրջ սպառնալիք են դառնում հայ ժողովրդի համար և կարող են անդառնալի կորուստներ պատճառել հայկական երկու պետութիւնների տարածքային ամբողջականութեանը, համազգային կենսական շահերին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ապրող ու արարող բնակչութեան անվտանգութեանը:
ՀՀ գործող իշխանութիւնների անհամարժէք արտաքին քաղաքականութեան հետևանքով հայկական շահերի դէմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած քարոզչական և քաղաքական ուժգնացող պատերազմին համակարգւած, արդիւնաւէտ հակազդեցութեան բացակայութիւնը վտանգաւոր այդ դաշինքին հնարաւորութիւն կտայ քաղաքական ու դիւանագիտական նորանոր յաջողութիւններ գրանցել այնքան ժամանակ, քանի դեռ նպատակային և լիովին չի օգտագործւում հայ ժողովրդի ողջ ներուժը` ՀՀ պետական բոլոր կառոյցների, Հայոց աշխարհասփիւռ քաղաքական, հասարակական և կրօնական կազմակերպութիւնների, արտերկրի հայաշատ համայնքների բնակչութեան հաւաքական կարողականութիւնը:
ՀՀ-ի և ԼՂՀ-ի դէմ թուրք-ադրբեջանական արշաւի յաջորդ վտանգաւոր հանգրւանը ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի Հանրապետութեան ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուի գործողութիւններն են` ուղղւած ԵԽԽՎ թիւ 1416(2005) բանաձևի կենսակոչմանը, այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղւող ենթայանձնաժողովի վերակազմաւորումը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատւիրակութիւնը` չունենալով ԼՂՀ լիազօրութիւնը, Ստրասբուրգում բանակցութիւններ է վարում ադրբեջանական պատւիրակութեան ղեկավարի և Չավուշօղլուի հետ:
Հայոց պետականութեան դէմ միջազգային կառոյցներում առկայ մարտահրաւէրները կանխելու և դրանց արդարացի լուծում տալու համար անհրաժեշտ է շուտափոյթ ստեղծել Համակարգող խորհուրդ` բաղկացած ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական յանձնաժողովների անդամ-պատւիրակներից, ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարութիւնների ներկայացուցիչներից:
Համակարգող խորհուրդը պարտաւոր է պարբերաբար հրապարակային հաշւետւութիւն ներկայացնել սոյն խնդրի հետ կապւած` միջազգային կառոյցներում տեղի ունեցող գործընթացների, ինչպէս և իր կողմից իրականացւող աշխատանքների վերաբերեալ: Համագործակցելով և օգտագործելով հայ ժողովրդի ողջ ներուժը, Խորհուրդը պէտք է ստեղծի վերլուծական մարմին, որը կը հետևի միջազգային բոլոր ազդեցիկ կառոյցներում Հայ ժողովրդի կենսական շահերը շոշափող գործընթացներին և անյապաղ պետական ու հասարակական բոլոր խողովակներով պատշաճ կերպով կարձագանքի դրանց»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment