Առաջին Հանրապետութեան Տօնն է Այսօր

Մայիս 28–տ Շնորհաւոր




Այսօր Հայաստանում տօն է: 1918-ի Մայիսի 28-ին Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց Անկախ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մասին:
1996 թ. Փետրւարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունւած «Հայաստանի հանրապետութեան տօների և յիշատակի օրերի մասին» ՀՀ օրէնքով Մայիսի 28-ը նշւում է որպէս Առաջին Հանրապետութեան տօն (ոչ աշխատանքային օր):
1918-ի Մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մօտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զօրքերին յաջողւեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարւածներ հասցնել թուրքական կանոնաւոր բանակին: Այդ նոյն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սէյմը յայտարարեց իր լուծարման մասին:
Ադրբեջանը և Վրաստանը յայտարարեցին իրենց անկախութեան մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մասին:
1918-ի յունիսի 4-ին Բաթումում ստորագրւեց Հայ-թուրքական հաշտութեան պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մէջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագեազի, Ղազախի, Բորչալուի գաւառների որոշ մասերը և Նոր Բայազէտի գաւառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծւում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածութեան վրայ: Հայոց ազգային խորհրդի հիման վրայ ստեղծւեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հանդիսաւոր բացումը, շէնքի ճակատին բարձրացւեց Հայոց Եռագոյնը: Խորհրդարանի նախագահութեան նախագահ ընտրւեց Աւետիք Սահակեանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարութեան նախագահ նշանակւեց Յովհաննէս Քաջազնունին:

ԱՅՍՕՐ, 09:23
Aysor.am

1 Պատգամ:

Sevan(a) said...

Hargeli baron Vartan

Shnorhavoroomem Mayis 28-e zez yev hamayn hayootian. Togh vor mer hayrenike mishd lini oojegh yev angakh yev aindegh havakven mer ashkharhaspur hayootune.
hajoghootun zez.