Էրդողանը, Պուտինը և Սարգսեանը կհանդիպե՞ն


Թուրք-ադրբեջանական մամուլում տեղեկութիւններ են տարածւել, թէ հնարաւոր է, յունիսին Սոչիում կայանայ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը, որի ժամանակ պէտք է քննարկւի Ղարաբաղեան հակամարտութեան խնդիրը։
«7օր»-ը փորձել է պարզել, թէ այդ տեղեկութիւնները արդեօք համապատասխանո՞ւմ են իրականութեանը։ ՀՀ նախագահի մամլոյ ծառայութիւնից մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսեանն այսօր առաւօտեան մեկնել է Բելգիա, իսկ իրենք էլ նման տեղեկատւութեան չեն տիրապետում։

7or.am

0 Պատգամ: