Գամսախուրդիայի այրին սպառնում է ինքնահրկիզւել
10:12 • 25.05.10
Վրաստանի նախկին նախագահի այրի Մանանա Արչվաձէ-Գամսախուրդիան սպառնացել է ինքնահրկիզւել խորհրդարանի շէնքի առջև, եթէ իշխանութիւնները լրագրողներին թոյլ չտան այցելել բանտում գտնւող իր որդուն՝ Ցոտնէ Գամսախուրդիային։ Այդ մասին է յայտնում Интерфакс-ը։

2009թ. աշնանը Գամսախուրդիան կալանաւորւել էր իր հարևանի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքով, սակայն չէր ընդունել իր մեղքը՝ վստահեցնելով, որ ինքն է ենթարկւել յարձակման։ Ըստ նրա՝ իր գլխին ետևից հարւածել են, իսկ երբ ուշքի է եկել, տեսել է, որ արդէն կալանաւորւած է։
2009թ. դեկտեմբերին նա անժամկէտ հացադուլ էր յայտարարել, այս տարւայ փետրւարին՝ կոմայի մեջ ընկնել։ 2010թ. ապրիլին, այնուամենայնիւ, Զվիադ Գամսախուրդիայի որդին դատապարտւել էր 9,5 տարի ազատազրկման։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment