Պէտք է ունենալ համարժէք ազդեցութիւն ադրբեջանական քարոզչութեանը»


«Առաջիկայում ԵԽԽՎ-ում պէտք է քննարկւի 2005 թ-ին ընդունւած 1416 բանաձևը, որը նախատեսում է ԵԽԽՎ-ում ստեղծել ենթայանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղւելու համար:
Այս բանաձևը կեանքի կոչելու համար մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն»,- յայտնեց «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան անդամ Զարուհի Փոստանջեանը, ով անընդունելի է համարում յանձնաժողովի ստեղծումը, քանի որ 2216 բանաձևում նշւած է նաև, որ «Հայաստանն օկուպանտ երկիր է»:
Ըստ Զ. Փոստանջեանի` բազմաթիւ փաստաթղթեր են ընդունւել այն մասին, թէ «Հայաստանի Հանրապետութիւնն օկուպանտ է և բռնազաւթել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, մինչդեռ մինչ օրս ՀՀ-ն ոչ մի փաստաթուղթ չի նախաձեռնել, որտեղ նշւած լինի, որ, իրականում, օկուպանտ երկիրն Ադրբեջանի Հանրապետությունն է»:
«ԵԽԽՎ-ում մենք առնւազն ունենք 16 ելոյթի իրաւունք, և եթէ դրանցից 6-ը վերաբերեր նրան, թէ ինչ է զաւթել Ադրբեջանի Հանրապետութիւնը և, իրականում, ինչ է տեղի ունենեցել, միգուցէ, այսպիսի յաջողութիւններ Ադրբեջանն ու Թուրքիան չգրանցեին»,- ընդգծեց Զ. Փոստանջեանը, ով կարևորեց այդ հանգամանքը` ասելով, որ «Եւրամիութեան բոլոր կառոյցները միմեանց հետ են աշխատում, և բոլոր կառոյցներում պտտւող կամ ընդունւող փաստաթղթերն ու ելոյթները միմեանց հետ սերտ կապի մէջ են. այդ իրողութիւնները մէկը միւսից տարանջատել չի կարելի»:
Պատգամաւորի կարծիքով` նոյնիսկ այն կառոյցներում, որտեղ մենք չունենք պատւիրակութիւններ, կարող ենք քննարկւող կամ ընդունւելիք փաստաթղթերին տալ համարժէք պատասխաններ` դրանց մասին տեղեկանալով ինտերնէտից:
«Մենք պարտաւոր ենք ունենալ մեր համարժէք ազդեցությիւնը ադրբեջանական քարոզչութեանը, միչդեռ այդ ուղղութեամբ գրեթէ ոչինչ արւած չէ»,- ամփոփելով իր խօսքը` յայտնեց Զ. Փոստանջեանը:

ԱՅՍՕՐ, 17:52
Aysor.am

0 Պատգամ: