Վրաստանում հակահայկական տրամադրութիւններ են.
Կուսակցական ցուցակներում հայեր չկան
«Ախալքալաքում արդէն փորձեր են անում վախեցնել հայերին. «Իշխանութիւնները մեծ դժւարութիւններ են ստեղծում հայերի համար»
Այսօր՝ Մայիսի 30-ին Վրաստանում կանցկացւեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ:
Թբիլիսիից Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ դրանց մասնակցող 17 կուսակցութիւններից միայն մէկի` ընդդիմադիր «Ալեանս Վրաստանի համար» կուսակցութեան ցուցակում կայ մէկ Հայ, այն էլ` 55-րդ տեղում: Վրաստանի իշխանութիւնը ներկայացնող «Ազգային շարժում» կուսակցութիւնում կայ մէկ ադրբեջանցի:
Թբիլիսիի հայկական ասամբլեան մտահոգւած է այս երևոյթով և ահազանգում է` պարարտ հող է ստեղծւում 2012թ. խորհրդարանական ընտրութիւններում հայերի մասնակցութիւնը սահմանափակելու համար:
«Հայերի հետ առաջին անգամ վերջին 15-20 տարիների ընթացքում վերջերս հանդիպել են առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները: Զգացւում է, որ կան կուսակցութիւններ, որոնք ոչ միայն ցանկանում են խօսել հայերի խնդիրների մասին, այլև աշխատել, որպէսզի լուծւեն հարցերը, սակայն, ցաւօք, չեն կարող, քանի որ դրանք ընդդիմադիր կուսակցութիւններն են»,- Վրաստան այցելած հայ լրագրողների հետ զրոյցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» կազմակերպութեան նախագահ Առնոլդ Ստեփանեանը:
Ըստ նրա` Ադրբեջանը ջանք չի խնայում, որպէսզի Վրաստանի իշխանութիւնների կողմից հայերն անտեսւեն: Որպէս օրինակ նա բերեց Վրաստանում Ադրբեջանի դեսպանի վերջին հարցազրոյցը` այն ֆաշիստական և հակահայկան որակելով: «Ադրբեջանը Վրաստանում տնտեսական և այլ ոլորտներում գործունէութիւն ծաւալելու մեծ հետաքրքրութիւն ունի, ներդրումներ է կատարում: Ես չեմ բացառում, որ հայերի հանդէպ, այսպէս կոչւած, խիստ վերաբերմունքը կշարունակւի: Եթէ հայերը չմիաւորւեն և չսկսեն մեծ դեր խաղալ Վրաստանի ներքաղաքական կեանքում, կարծում եմ, որ հայի ապագան շատ լաւ չի լինի այս երկրում, շատ պարզ չի լինի»,- իր մտահոգութիւնները ներկայացրեց Ստեփանեանը:
Թէև հայերը պայքարում են իրենց իրաւունքների համար, սակայն, ըստ բանախօսի, պայքարողների թիւն այնքան էլ մեծ չէ:
Ըստ նրա` վրացահայերի 70 տոկոսն է միայն սոցիալական խնդիրները լուծելու համար ընտրութիւնների ժամանակ այս կամ այն թեկնածուին ձայն տալիս, մնացած 30 տոկոսը ազգայնական հարցերի վրայ է ուշադրութիւն դարձնում:
Ստեփանեանը նաև նշեց, որ վրացահայերը կոնկրէտ որևէ կուսակցութեանը նախապատւութիւն չեն տալիս, ՏԻՄ ընտրութիւններում տարբեր թեկնածուների են ընտրելու:
Ստեփանեանի խօսքով` այսօր Վրաստանի խորհրդարանում ընդամէնը երեք Հայ պատգամաւոր կայ, որոնք չեն էլ զբաղւում հայերի խնդիրներով: «Եթէ Վրաստանի քաղաքական կեանքում կամ ԱԺ-ում ակտիւ Հայ տեսնենք, ապա նա պէտք է լինի ընդդիմութեան կողմնակից: Իշխանական կուսակցական ցուցակով բացառւած է, որ հայերը առաջ գնան»,- ասաց հայկական համայնքի ներկայացուցիչը:
Ստեփանեանը նաև տեղեկացրեց, որ Ախալքալաքում արդէն փորձեր են անում վախեցնել հայերին. «Իշխանութիւնները մեծ դժւարութիւններ են ստեղծում հայերի համար` Ազգային ժողով անցնելու մասով: Յորդորում են հայերին հանել իրենք անուններն այդ ցուցակներից»:
Եթէ ՏԻՄ ընտրութիւններից յետոյ Վրաստանի ընդդիմութիւնը մայրաքաղաքում ցոյցեր սկսի, ըստ Առնոլդ Ստեփանեանի, չի բացառւում, որ դրանց միանանայ նաև հայերը և ցոյցեր անեն նաև Ախալքալաքում:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment