Վրաստանը շարունակում է խտրականութեան քաղաքականութիւնը
14:23 • 27.05.10
Վրաստանի երեք նախագահները փոքրամասնութիւնների նկատմամբ վարել են խտրականութեան քաղաքականութիւն։ Այս մասին այսօրւայ ասուլիսին ասաց «Երկիր» միութեան նախագահ Սևակ Արծրունին:
«Նախագահները վարում են նոյն քաղաքականութիւնը բոլոր փոքրամասնութիւնների նկատմամբ», – ասաց նա։
Ըստ բանախօսի՝ այդ քաղաքականութեան արդիւնքում Վրաստանը կորցնում է հողերը, իսկ Վրաստանի տարածքում բնակւող փոքրամասնութիւնների իրաւունքները ոտնահարւում են։ «Վրաստանի իշխանութիւնները հետամուտ են փոքրամասնութիւններին վտարելու քաղաքականութեանը», – ասաց նա։
«Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ, ԱԺ պատգամաւոր Շիրակ Թորոսեանն էլ նշեց, որ Ջաւախքը պէտք է լինի ոչ թէ Հայ–վրացական յարաբերութիւնների հակասութեան տարածաշրջան, այլ կամուրջ երկու պետութիւնների միջև։ Սակայն վրացական կողմից Թորոսեանը չի տեսնում ո՛չ քաղաքական կամք, ոչ՛ էլ ցանկութիւն։

Tert.am
1 Պատգամ:
Post a Comment