Նորվէգիայի մայրաքաղաքում այսօր կը կայանայ «Եւրատեսիլ 2010»-ի եզրափակիչը
Նորվէգիայի մայրաքաղաքում այսօր կայանալու է «Եւրատեսիլ 2010» երգի մրցոյթի եզրափակիչ փուլը, որի բացումը կկատարի անցած տարի իր երկրին յաղթանակ բերած Ալեքսանդր Ռիբակը` իր Fairytale երգով:

Յիշեցնենք, որ «Ծիրանի կորիզ» երգի երաժշտութեան հեղինակն է արւեստի վաստակաւոր գործիչ Արմէն Մարտիրոսեանը, երգի բառերը գրել է յայտնի երգահան և կոմպոզիտոր Կարէն Կավալերեանը:
Ըստ վերլուծաբանների և բուքմէյքերների` Եւա Ռիվասի յաղթանակի շանսերը մեծ են: Նրա անունը յայտնւել է յաղթանակի յաւակնող եռեակի մէջ` Գերմանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մէկտեղ:
Վերլուծութիւնները վերլուծութիւններով, սակայն յաղթողն այսօր կորոշւի հանդիսատեսի և մասնագիտական ժիւրիի քւէարկութեան արդիւնքում:
ԱՅՍՕՐ, 09:51
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment