Վրացի սահմանապահները զաւթել են
սահմանամերձ հողերը
13:52 • 27.05.10
Տաւուշի սահմանամերձ գօտում վրացի սահմանապահներն առաջ են քաշել իրենց հսկիչ կէտերը։
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ, ԱԺ Պատգամաւոր Շիրակ Թորոսեանը՝ նշելով, որ երէկ նա այցելել է Տաւուշ։ Ըստ Թորասեանի՝ չեզոք գօտու հողերի զաւթման մասին իրեն պատմել են գիւղացիները։
Պատգամաւորը յիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ նախկինում արձանագրւել էր Բավրայում։
Ստացւում է, որ իր հողերը մշակելու համար գիւղացուն անհրաժեշտ է սահմանը հատելու թոյլտւութիւն՝ փաստաթուղթ ունենալ։ «Ի՞նչ է սա՝ արդեօք բարեկամութի՞ւն», – այսպիսի հարցադրում արեց Թորոսեանը։
Միութեան նախագահը նշեց, որ վրացի սահմանապահները դիտարկում են հայ գիւղացու գործունէութիւնը որպէս անօրինականութիւն, իսկ չեզոք գօտին անցնելիս հայ գիւղացիներին ձերբակալում են և տեղափոխում Թբիլիսի։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment