«Կարօտից խելառը»
Նշւեց Թաթուլ Կրպէյեանի 45–ամեակը
18:46 • 26.05.10
Ապրիլի 21–ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանը կդառնար 45 տարեկան։ Երէկ Կամերային երաժշտութեան տանը կազմակերպւել էր յուշ–երեկոյ` նւիրւած Կրպէյեանի յիշատակին։
Միջոցառման ընթացքում ցուցադրւեց հերոսի մասին պատմող «Կարօտից խելառը» ֆիլմը, ելոյթ ունեցաւ Կրպէյեանի դուստր Ասպրամ Կրպէյեանը, իրենց յուշերով կիսւեցին նաև ազատամարտիկի զինակիցները։
Յուշ երեկոյին ելոյթ ունեցաւ նաև «Կարին» աւանդական երգի–պարի անսամբլը։
Նշենք, որ այս միջոցառումը նմանատիպ յուշ–երեկոների շարքից արդէն հինգերորդն է, որը նւիրւած է զոհւած ազատամարտիկների յիշատակին։
«Միջոցառման նպատակն է լուսաբանել մութ էջերը, իսկ յայտնի էջերը մէկ անգամ ևս ներկայացնել հանրութեանը», – Tert.am–ի հետ զրոյցում ասաց «Կարին» անսամբլի գեղարւեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment