ԱՂՋՆԱԿԻ ԴԻՆ ՅԱՅՏՆԱԲԵՐՒԵԼ Է ՋՐԱՆՑՔՈՒՄ
Արտաշատի ջրանցքում յայտնաբերւել է ՌԴ քաղաքացի, 8-ամեայ Ազալիա Գադելշինայի դին: Ըստ մեր տեղեկութիւնների` դին յայտնաբերել են ջրանցքի մօտ աշխատող Արտաշատի բնակիչները:
Յիշեցնենք, որ Ազալիա Գադելշինան կորել էր ապրիլի 20-ին: Նախնական վարկածով նա ընկել էր Երեւանի Բրիւսովի փողոցին յարակից ջրանցքը: Որոնողական աշխատանքներ էին իրականացւել ջրանցքի` Երեւանի Արշակունեաց եւ Տիգրան Մեծի պողոտաներով անցնող հատւածի խողովակներում, Ռոստովեան փողոցի տակով անցնող թունելում ու նաեւ Նոր Խարբերդից մինչեւ Ջրաշէն գիւղ մօտ 11 կիլոմետր երկարութեամբ ձգւող հատւածներում, սակայն երեխային չէին յայտնաբերել: Ի դէպ, ըստ քննիչների, վարկածը, որ երեխային առեւանգել են, բացառւում է, քանի որ երեխան ողջ այս ժամանակ գտնւել է ջրում, նրա մարմինը գրեթէ անճանաչելի էր: Երեխայի դին կտեղափոխւի Ռուսաստան:
«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment