Վանի բնակիչներն իրենց տան դռները կըբա՞ցեն Հայ զբօսաշրջիկների առջև
11:39 • 28.05.10
Թուրքիայի Վան նահանգի բնակչութիւնն սկսել է մեծ խանդավառութեամբ նախապատրաստւել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւելիք պատարագին։
Թուրքական Dogan («Դողան») գործակալութեան փոխանցմամբ` Վանի Գևաշ շրջանում լոյս տեսնող Van Times թերթի նախաձեռնութեամբ մեկնարկել է «Մենք բացում ենք մեր տան դռները Վան ժամանող հայերի առջև» խորագրով արշաւ, որի շրջանակում տեղի բնակիչներին կոչ է արւում իրենց տներում հիւրընկալել բոլոր հայերին, ովքեր սեպտեմբերի 19-ին կժամանեն Վան` Սուրբ Խաչում մատուցւելիք պատարագին մասնակցելու նպատակով:
Պարբերականի սեփականատէր Ազիզ Այքաչի խօսքով` իրենց նախաձեռնութեանն աջակցում են ինչպէս Վանի նահանգապետարանը, այնպէս էլ տեղի հասարակական կազմակերպութիւնները:
«Սպասւում է, որ պատարագին մասնակցելու նպատակով կըժամանի 5 հազար մարդ: Սակայն մենք ենթադրում ենք, որ այդ թիւը կարող է մի քանի անգամ աճել: Այդ պատճառով նախաձեռնել ենք այս արշաւը»,- յայտարարել է Ազիզ Այքաչը` աւելացնելով, որ իրենց նախաձեռնութիւնը մեծ հետաքրքրութիւն է առաջ բերել բնակչութեան շրջանում:
«Արշաւն սկսելուց յետոյ մեր հեռախօսները չեն լռում: Մեզ զանգահարում են ընտանիքներ և թողնելով իրենց հասցենէրն ու հեռախօսահամարները` ասում են, թէ քանի մարդ կարող են հիւրընկալել: Արշաւն սկսել ենք երկու օր առաջ, և այդ ընթացքում արդէն մի շարք ընտանիքներ պատրաստակամութիւն են յայտնել ընդունելու 300 մարդու: Յոյսով ենք, որ մեր հիւրերին կկարողանանք ընդունել յաւուր պատշաճի»,- ասել է Այքաչը` նշելով, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչում կայանալիք կրօնական արարողութեան կապակցութեամբ Van Times քառալեզու (թուրքերէն, քրդերէն, պարսկերէն, անգլերէն) թերթը լոյս է տեսնելու նաև հայերէն:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment