«Եւրատեսիլը» Սկսւեց


«Եւա Ռիվասը հանդէս կը գայ երկրորդ համարի տակ։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենայ մայիսի 25–ին, եզրափակիչը՝ մայիսի 29–ին»

12:53 • 24.05.10
Մայիսի 23-ի երեկոյեան Օսլոյի քաղաքային դահլիճում տեղի է ունեցել «Եւրատեսիլ-2010» երգի միջազգային մրցոյթի բացման արարողութիւնը։ Ողջոյնի խօսքով հանդէս են եկել Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստենգը և «Եւրատեսիլի» տնօրէն Սվանթէ Ստոքսելիուսը։
Անցած տարի Նորվեգիան ներկայացրած և մրցոյթում յաղթած Ալեքսանդր Ռիբակը կատարել է իր երգերից մի քանիսը, այդ թւում՝ նրան յաղթանակ բերած «Հեքիաթ» (Fairytale) երգը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Յիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասն իր Apricot Stone երգը կը ներկայացնի մրցոյթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 27-ին։ Նա հանդէս կը գայ երկրորդ համարի տակ։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենայ մայիսի 25–ին, եզրափակիչը՝ մայիսի 29–ին։

Tert.am

0 Պատգամ: