Apple-ն աւելի թանկ է, քան Microsoft-ը
09:27 • 28.05.10
Սթիվ Ջոբսը հասել է ուզածին. Apple-ը գերազանցել է Microsoft-ին ու դարձել շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագոյն տեխնոլոգիական ընկերութիւնը։ Սթիվ Ջոբսի ու Բիլ Գէյթսի երեսնամեայ հակամարտութիւնը վերջ ի վերջոյ բերեց նրան, որ Apple-ը Nasdaq բորսայում կարողացաւ գրաւել IT ոլորտի ընկերութիւնների առաջին հորիզոնականը։
Չորեքշաբթի՝ յարթակի փակումից առաջ, Apple-ի կապիտալիզացիան հասաւ $222 մլրդ-ի՝ զիջելով միայն նաւթային հսկայ ExxonMobil-ին։ Microsoft-ի շուկայական գինն ընդամէնը $219 միլիարդ էր։
Ջոբսը Apple-ը լքեց 1985թ., ընկերութիւնն այնպիսի արդիւնքներ չգրանցեց, ինչպիսիք այստեղ ակնկալում էին նրանից։ Սակայն նա նոյն մտադրութիւններով վերադարձաւ ընկերութիւն՝ ստեղծելու սարքաւորումների ու ծրագրային ապահովման ուղղահայեաց ու ինտեգրւած համակարգ՝ զսպելով առաւել ռիսկային տեխնիկական նորարարութիւնների նկատմամբ գայթակղութիւնը։ Յաջողութիւնը վերջին տարիներին ուղեկցում էր Ջոբսին։
Նա Apple-ը վերածեց անհատական համակարգիչների ու տարբեր տեսակի նորարարական էլեկտրոնային սարքերի առաջատար արտադրողի։ Միայն iPhone-ի վաճառքների հաշւին ընկերութեան բաժնէտոմսերը տարէսկզբից աճել են 16%-ով, իսկ շուկան գնահատում է ընկերութեան հեռանկարները։
Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա լինելով ծրագրային ապահովման համաշխարհային առաջատարը՝ այն փոփոխական յաջողութիւններով գրաւում էր խառը շուկաները։ Ինչ-որ մի պահի Գէյթսի ծրագրային ապահովումն այնպիսի քանակով սարքերի վրայ էր տեղադրւած, որ ԱՄՆ արդարադատութեան դեպարտամենտը փորձում էր անգամ ընկերութիւնը երկու մասի բաժանել։
«Գէյթսին մեծ բիզնեսմեն էին անւանում, իսկ ինքն ուզում էր, որ իրեն գուշակ համարէին։ Ջոբսին գուշակ էին անւանում, նա ցանկանում էր բիզնեսմեն դառնալ։ Microsoft-ին գերազանցելով շուկայական կապիտալիզացիայով՝ Ջոբսը, անխօս, ապացուցում է, որ ականաւոր բիզնեսմեն է։ Բիլ Գէյթսին նախանձել էþլ պէտք չէ»,- գրում է «Սթիւ Ջոբսի երկրորդ վերադարձը» կենսագրականի հեղինակ Ալան Դոյչմանը։
Նշենք, որ Apple-ի տարեկան եկամուտը կազմել է $35,5 միլիարդ, ինչը երկու անգամ շատ է երեք տարի առաջ գրանցւած ցուցանիշից ու շատ աւելի քիչ, քան Microsoft-ի $58 մլրդ-ը։ Սակայն մարժան Apple-ի մօտ աւելի բարձր է։ Ընկերութեան եկամուտները երեք տարւայ ընթացքում եռապատկւել են՝ $5,7 միլիարդ-ով, այն դէպքում, երբ Microsoft-ի եկամուտները շատ դանդաղ են աճում։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment