Զոհեր Աւտոպատահարից

Մայիսի 24-ին, ժամը 07.10-ին Արագածոտնի մարզից տեղեկութիւն էր ստացւել, որ Երեւան-Գիւմրի աւտոճանապարհի 82-րդ կիլոմետրում` Մաստարա գիւղի մօտ, դեռեւս չպարզւած հանգամանքներում, բախւել են «ՎԱԶ-2106» մակնիշի եւ «ԱԶ-3110» մակնիշի աւտոմեքենաները:
Պարզւել են վթարից զոհերի եւ տուժածների ինքնութիւնները:
Պատահարի հետեւանքով «ԱԶ-3110» մակնիշի աւտոմեքենայի ուղեւոր` գիւմրիի բնակչուհի, 1959 թ. ծնւած Վ. Սահակեանը եւ «ՎԱԶ-2106» մակնիշի աւտոմեքենայի ուղեւոր Ա. Ղազարեանը տեղում մահացել են, իսկ «ԱԶ-3110» մակնիշի աւտոմեքենայի վարորդ` Գիւմրիի բնակիչ, 1954 թ. ծնւած Վ. Սահակեանը, ուղեւորներ` 1978 թ. ծնւած Մ. եւ 1985 թ. ծնւած Տ. Սահակեանները մարմնական վնասւածքներով տեղափոխւել են Աշտարակի հիւանդանոց:
«ՎԱԶ-2106» մակնիշի աւտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ` 1990 թ. ծնւած Ն. Թադէոսեանը, 1976 թ. ծնւած Ջ. Թորոսեանը, 1988 թ. ծնւած Գ. Օհանջանեանը եւ 1989 թ. ծնւած Ա. Աբրահամեանը տարբեր մարմնական վնասւածքներով տեղափոխւել են Գիւմրիի Գիւլբենկեանի անւան հիւանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բնութագրւում է միջին ծանրութեան: Այս մասին յայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայութիւնից:

ԱՅՍՕՐ, 10:46
Aysor.am

0 Պատգամ: