Ալիեւը նորից խօսում է ադրբեջանական բանակի հզօրութեան մասին
«...ադրբեջանական բանակը ի զօրու է ցանկացած պահի կարճ ժամկէտում վերականգնել երկրի տարածքային ամբողջականութիւնը!!!»
Արմէն ՔոլոյեանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, թէ դոյզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականութիւնը կը վերականգնւի։
Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշւում է որպէս Հանրապետութեան օր։ Նախօրէին մայրաքաղաք Բաքւի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսաւոր միջոցառման ժամանակ իր ելոյթում Իլհամ Ալիեւը ծաւալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը։
Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշւում է որպէս Հանրապետութեան օր։ Նախօրէին մայրաքաղաք Բաքւի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսաւոր միջոցառման ժամանակ իր ելոյթում Իլհամ Ալիեւը ծաւալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը։

Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը որակել է որպէս երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիր։ Նա ասել է, որ սկզբունքային հարցերում իր երկիրը ոչ մի զիջում չի արել. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնւած է միջազգային իրաւունքի նորմերի, միջազգային կառոյցների ընդունած որոշումների եւ բանաձեւերի վրայ, եւ Ադրբեջանն ամէն ինչ կանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար։
«Հակառակ կողմի [Հայաստանի] դիրքորոշումը հիմնւած է ցանկութեան վրայ, ինչը որեւէ պարագայում չի կարող հակամարտութեան կարգաւորման հիմք լինել»,- ասել է Իլհամ Ալիեւը եւ կրկին վստահեցրել, թէ ի տարբերութիւն պաշտօնական Երեւանի` Բաքուն ընդունում է Մադրիդեան սկզբունքները։
Իլհամ Ալիեւը դատապարտել է մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները, ասել է, թէ Հայաստանը յոյսեր է կապել Հայ - թրքական սահմանի բացման հետ, սակայն թրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խափանել է հայերի ծրագրերը։
Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ յայտարարել է, թէ իրենք ձգտում են Ղարաբաղեան հարցի խաղաղ կարգաւորմանը, սակայն ադրբեջանական բանակը ի զօրու է ցանկացած պահի կարճ ժամկէտում վերականգնել երկրի տարածքային ամբողջականութիւնը։
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment