«Եւրատեսիլի» առաջատարների եռեակը՝ ըստ Բիլանի

15:31 • 24.05.10
«Եւրատեսիլ-2008» երաժշտական մրցոյթի յաղթող Դիմա Բիլանի կարծիքով՝ այս տարւայ մրցոյթի եզրափակիչում հիմնականում պայքարն ընթանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև։
Այս մասին հաղորդում է Вести-ն։Աւելացնենք, որ առաջատարների այս եռեակի մասին են խօսում նաև բուքմէյքերները։
Ինչ վերաբերում է «Եւրատեսիլում» ռուսական ներկայացուցիչ Պիւոտր Նալիչին, ապա նա, ըստ Բիլանի, անպայման դուրս կգայ եզրափակիչ։
Յիշեցնենք, որ «Եւրատեսիլին» Հայաստանը ներկայացնում է Եւա Ռիվասը՝ իր Apricot stone երգով:

Tert.am

0 Պատգամ: