Եւա Ռիվասը կերգի 21–րդը
11:11 • 28.05.10
Օսլոյում կայացած «Եւրատեսիլ–2010»–ի երկրորդ կիսաեզրափակիչից յետոյ եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցները հանդիպել են լրագրողներին։ Ինչպէս տեղեկանում ենք, «Եւրատեսիլի» պաշտօնական կայքից, Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը շնորհաւորել է եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին։
Երկրպագուներից մէկը Եւային ծիրանի կորիզի պատկերով շապիկ է նւիրել, որը երգչուհին անմիջապէս հագել է։ Եւան խոստովանել է, որ զգում է՝ եզրափակիչում իրենց բոլորին իսկական ճակատամարտ է սպասում։
Ասուլիսից յետոյ վիճակահանութիւն է կայացել. Եւա Ռիվասը ելոյթ կունենայ 21–րդը։ Առաջինը ելոյթ կունենայ Ադրբեջանի ներկայացուցիչը, Վրաստանն ու Թուրքիան՝ համապատասխանաբար, 13–րդ ու 14–րդը, իսկ Ռուսաստանը հանդէս կըգայ Եւա Ռիվասից անմիջապէս առաջ՝ 20 համարի ներքոյ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment