«Երիտասարդութիւնը ՀՅԴ յոյսն է»
Բացւեց «Արամ Մանուկեան» Կենտրոնը
Բացւեց «Արամ Մանուկեան» Կենտրոնը

17:30 • 27.05.10
«Երիտասարդութիւնը մեր հասարակութեան ամենակարևոր շերտն է, երիտասարդութիւնը Դաշնակցութեան յոյսն է, որովհետև երիտասարդութիւնը բիւրեղ է, մաքուր է, անմեղ է, համարձակ, է, սկզբունքային է, և այդ երիտասարդութեանը պէտք է կարելիութիւններ ընձեռել, որպէսզի կարողանան կազմակերպւել, ինքնակազմակերպւել, ինքնաղեկավարւել, ղեկավարւել։
Դա Դաշնակացութեան համար ամենակարևոր գործօնը պէտք է լինի»,– ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնի բացման ժամանակ այսօր յայտարարեց ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը։

Երիտասարդական կենտրոնի բացմանը մասնակցում էին Դաշնակցութեան տարբեր ներկայացուցիչներ՝ այդ թւում նախկին պաշտօնեաներ, նախարարներ։
Բացման խօսքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը շեշտեց, որ երկրի պետականութեան կայացման գործին երիտասարդներին ներգրաւելու համար ստեղծւած կենտրոնը «Իւրաքանչիւր Հայ երիտասարդի տունն է»։
«Այսօր 120–ամեայ Դաշնակցութիւնը հայրենիքում երիտասարդական կենտրոն է բացում, ինչը կարող էր տարիներ առաջ երազ թւալ»,– իր խօսքում նշեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Արթուր Ղազարեանը և աւելացրեց. «Պատահական չէր այս կենտրոնը Արամ Մանուկեանի անունով կոչելը։ Հէնց Արամ Մանուկեանն է 1918թ. հերոսամարտերի կազմակերպիչն ու ոգին, նա է ՀՀ առաջին հանրապետութեան հիմնադիրը»։
0 Պատգամ:
Post a Comment