Յայտնի է Եւրատեսիլում որոշ երկրների ելոյթների հերթականութիւնը
Այս գիշեր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում յայտնի դարձաւ Եւրատեսիլ 2010-ի եզրափակիչ փուլում մի շարք երկրների ելոյթների հերթականութիւնը:
Վիճակահանութեամբ պարզւեց, որ երկրորդ համարի տակ ելոյթ կունենայ Իսպանիան, երրորդ` Նորվեգիան, իսկ չորրորդը ելոյթ կունենայ Մոլդովան:
Համաձայն Եւրատեսիլի պաշտօնական կայքի, Բոսնիան և Հերցեգովինան ստացաւ 6-րդ համարը, Բելգիան` 7-ը, Սերբիան` 8-ը, Բելառուսը` 9-ը:
Յունաստանը, ըստ վիճակահանութեան արդիւնքների, ելոյթ կունենայ 11 համարի տակ, Մեծ Բրիտանիան` 12, Ալբանիան` 15, Իսլանդիան` 16:
18-րդը ելոյթ կունենայ Ֆրանսիան, իսկ Ռուսաստանը` 20-րդը: Յատկանշական է, որ “Պիւոտր Նալիչի երաժշտական կոլեկտիւը” ելոյթ կունենայ այն նոյն համարի տակ, որը 2008-ին յաղթանակ բերեց Ռուսաստանին Եւրատեսիլում: Այն ժամանակ Ռուսաստանը Եւրատեսիլում ներկայացնում էր Դիմա Բիլանը:
Յայտնի է դարձել նաև, որ Գերմանիան Եւրատեսիլ 2010-ի եզրափակչում ելոյթ կունենայ 22 համարի տակ: Իսկ Պորտուգալիային բաժին է հասել համար 23-ը:
Ուրբաթ օրը այդ նոյն բեմում կորոշւեն եզրափակչի ուղեգիր ստացած միւս երկրները: Ելոյթներով հանդէս կգան Լիտվան, Հայաստանը, Իսրայէլը, Դանիան, Շւէյցարիան, Շւէդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը և Թուրքիան: Նոյն օրը կորոշւի յաղթողների ելոյթների հերթականութիւնը:

ԱՅՍՕՐ, 09:57
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment