Թուրքիայի նախագահը կողմ է
Ղարաբաղի խնդրի
«արդարացի» կարգաւորմանը
Հոկտեմբեր 02, 2010 17:40
Թուրքիայի նախագահը, թուրքական խորհրդարանի աշխատանքները սկսելու օրը ընդարձակ ելոյթով է հանդէս եկել՝ չմոռանալով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Աբդուլահ Գիւլն իր ելոյթում կարեւորել է Իրաքում. Աֆղանստանում, Բալկաններում եւ Կովկասում խաղաղութեան ու կայունութեան ապահովումը։ Թուրքիայի նախագահը, մասնաւորապէս, անդրադառնալով Կովկասին, նշել է, թէ այստեղ ստատուս-քվոն ոչ մէկի շահերից չի բխում եւ յաւելել. «Այդ պատճառով պէտք է շարունակել Ադրեջանի եւ Հայաստանի միջեւ առկայ խնդիրների արդարացի կարգաւորմանն ուղղւած մեր կամքը»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: