Վրաց–ադրբեջանական
համադաշնութիւնն
աւելիշատ PR է,
քան իրական ծրագիր
15:06 • 02.10.10
Վրաստան–Ադրբեջան համադաշնութեան մասին խօսակցութիւններն աւելի շատ արհեստական են և հեռու են իրական քաղաքականութիւնից։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք յայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրէն, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը։
«Մի կողմից մենք կարող ենք ասել, որ Վրաստանի և Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարների մակարդակով արւել է ինչ–որ մի յայտարարութիւն ինչ–որ մի աշխարհաքաղաքական ծրագրի մասին, բայց միւս կողմից ես կարծում եմ, որ և Ադրբեջանում, և Վրաստանում շատ լաւ հասկանում են, որ դա աւելի շատ ինֆորմացիոն և PR ակցիայ է, այլ ոչ թէ ռէալ իրագործւող պրոյէկտ»,– ասաց Սերգէյ Մինասեանը՝ պարզաբանելով, որ վրաց–ադրբեջանական համադաշնութիւն ստեղծելու դժւարութիւնը կողմերի միջև առկայ բազմաթիւ խնդիրներն են, ինչպէս, օրինակ, Վրաստանում ադրբեջացնի փախստականների, երկու երկրների տարանցիկ ճանապարհների խնդիրները։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրէնն ընդգծեց, որ վրաց–ադրբեջանական համադաշնութեան ստեղծման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ աւելի զգուշաւոր է խօսում՝ հասկանալով, որ երկու կողմերի միջև կան բազմաթիւ խնդիրներ, մինչդեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ հարցին շատ մեծ ուշադրութիւն է դարձնում՝ ցանկանալով դուրս բերել իր երկիրը տարածաշրջանային և միջազգային մեկուսացումից։
Գործնականում նման համադաշնութեան ստեղծումն անհնար համարելով՝ Սերգէյ Մինասեանը նշեց, որ իրականութիւն դառնալու դէպքում նման համադաշնութիւնը բացասաբար կազդի ոչ միայն ջաւախքահայութեան, այլև Հայաստանի վրայ։
Անդրադառնալով «Նաբուկօ» նախագծին՝ Սերգէյ Մինասեանը կարծիք յայտնեց, որ առաջիկայ երկու տարում այն կեանքի չի կոչւի։ «Այլ բան է, որ կարող են լինել պայմանաւորւածութիւններ, փաստաթղթեր ստորագրւեն...»,– ասաց նա՝ յաւելելով, որ այդ ծրագրի իրականացումը տևական գործընթաց է։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment