Նահատակւել է Լեռնային Ղարաբաղի
Պաշտպանութեան Բանակի զինծառայող
Երէկ` հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում Ղարաբաղա-ադրբեջ
անական զօրքերի շփման գծի հարաւ-արևելեան հատւածում տեղակայւած դիրքերից մէկի ուղղութեամբ (Հադրութի պաշտպանական ուղղութիւն) հակառակորդի կողմից արձակւած դաւադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազէնային վիրաւորում` հիւանդանոց տեղափոխելու ճանապարհին նահատակւել է Պաշտպանութեան Բանակի N զօրամասի զինծառայող, 1988թ. ծնւած Վիտալի Աշոտի Իգիթեանը: ԼՂՀ ՊԲ-ից յայտնում են, որ դէպքի հետ կապւած մանրամասները ճշտւում են:

ԱՅՍՕՐ, 15:27
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment