ՀՀ Պաշտպանութան Նախարարութիւն.–

Հայաստանը ռազմական միջոցներով
չեզոքացնելու է ադրբեջանցի

դիպուկահարներին
16:21 • 15.10.10
ՀՀ Պաշտպանութան Նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել
նախօրէին ադրբեջանցի դիպուկահարի կողմից Հայ զինծառայողի
սպանութեան դէպքի առնչութեամբ։
«ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրութեան համաձայն,
ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում
Ադրբեջանի զինւած ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի
հարաւ-արևելեան հատւածում խախտել են հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհւել է զինծառայող Վիտալի
Աշոտի Իգիթեանը (ծնւած 1988թ.):
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը
խստօրէն դատապարտում է դիպուկահարների միջոցով Հայ-
ադրբեջանական շփման գծում իրադրութիւնը սրելու Ադրբեջանի
արկածախնդրութիւնը: Ադրբեջանի նման գործողութիւնները, որոնք
իրականացւում են հակամարտութեան գօտում ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների անցկացրած դիտորդական առաքելութիւնից
անմիջապէս յետոյ, ցոյց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի
հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխաւոր
քարտուղար Բան Գի Մունի հորդորներին, այլև անտեսում է
ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառւած զոհերի
կապակցութեամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների մտահոգութիւնները` փորձելով ձախողել
Ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու
միջազգային հանրութեան ջանքերը:
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնում է, որ ձեռնարկւելու
են ռազմադիւանագիտական և ռազմական համապատասխան
միջոցառումներ` Հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինւած
ուժերի դիպուկահարների գործունէութիւնը չեզոքացնելու համար:
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խորապէս ցաւակցում է Վիտալի
Իգիթեանի հարազատներին»:
Tert.am

0 Պատգամ: