Նամակ.
Ադրբեջանը վերացնում
է հայկական մշակութային
ժառանգութիւնը
«Արդեօ՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային
ժառանգութիւնը, որը ոչնչացւում է ադրբեջանցի վանդալների կողմից»
Երևանի պետական համալսարանի ուսանողները իրենց խիստ անհանգստութիւնն են յայտնում Նախիջևանի «ինքնավար հանրապետութեան» տարածքում և Ադրբեջանի կողմից բռնազաւթւած տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծւած իրավիճակի վերաբերեալ:
Այսօր նրանք նամակ են յղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաևին և նամակի պատճէնը` ԵԱՀԿ Գլխաւոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն դէ Բրիշամբոյին:
«Ադրբեջանի շովինիստ իշխանութիւնները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրին բռնակցած հայկական տարածքներում վերացնելու հայկականութեան ամէն մի հետք: Արդեօ՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգութիւնը, որը ոչնչացւում է ադրբեջանցի վանդալների կողմից:
Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական յօրդորներին, փաստահաւաք խումբ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն` ուսումնասիրելու «ադրբեջանցիների հետքերը»:Արդեօ՞ք Ձեզ չի հետաքրքրում Ջուղայի հայկական խաչքարերի և Շահումեանի շրջանի հարիւրաւոր հայկական պատմամշակութային և կրօնական յուշակոթաղների ճակատագիրը:
Երևանի պետական համալսարանի ուսանողների անունից պահանջում ենք ԵԱՀԿ-ից փաստահաւաք առաքելութիւն ուղարկել նաև Նախիջևան և Ադրբեջանի կողմից օկուպացւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Շահումեանի շրջան` ուսումնասիրելու «հայերի հետքերը»», - ասւած է ԵՊՀ ուսանողների նամակում:

ԱՅՍՕՐ, 14:01
Aysor.am

0 Պատգամ: