Թուրք հաղորդավարը
քաբաբ ուտելը համեմատում է
պոռնոֆիլմ դիտելու հետ
12:54 • 02.10.10
Թուրք յայտնի հեռուստահաղորդավար Արմախան Չաղլայանը քաբաբ ուտելը համեմատել է պոռնոֆիլմ դիտելու հետ:
Haberturk-ի փոխանցմամբ` երէկ Ստամբուլում տեղի է ունեցել «քաբաբնոցի» բացում, որի սեփականատէրերից է հաղորդավար Չաղլայանը: Վերջինն իր ընկերներին, բարեկամներին և գործընկերներին հրաւիրատոմսեր է ուղարկել ռեստորանի բացմանը մասնակցելու համար, որոնցից շատերը, սակայն, չեն եկել:
Վրդովւած Չաղլայանն արել է հետևեալ յայտարարութիւնը. «Բոլորին հրաւիրատոմս էր ուղարկւել: Հաւանաբար կարծել են, որ եթէ գան, գովազդ կլինի: Սակայն եթէ իտալական կամ չինական ռեստորան բացէի, ոչ ոք չէր մերժելու հրաւէրը: Իսկ երբ հարցը վերաբերում է քաբաբին, խուսափում են»,- ասել է Չաղլայանը` անելով հետևեալ հետաքրքիր համեմատութիւնը. «Այս երկրում քաբաբը պոռնոյի պէս է: Երբ հարցնէս՝ պոռնօ դիտո՞ւմ էք, բոլորը կպատասխանեն` ոչ, սակայն դիտում են: Նոյնն էլ քաբաբի դէպքում է. ասում են, թէ չեն ուտում, սակայն բոլորն էլ ուտում են»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment