Զանգւածային ծեծկռտուք

Տիւմենում`

Ղարաբաղի համար.


Կան վիրաւորներ




Հոկտեմբեր 06, 2010 08:22
Դաղստանի Տիւմէն քաղաքում կանխւել է ադրբեջանցի եւ Հայ երիտասարդների խոշոր բախումը: Իրադարձութիւնները սկիզբ էին առել դեռ մի քանի օր առաջ, երբ 16-րդ ուսումնարանի մի Հայ ուսանող դասի էր եկել «Ղարաբաղը մերն է» գրութեամբ շապիկով: Այդ հանգամանքը բարկացրել էր ադրբեջանցի ուսանողներին եւ յարաբերութիւններ պարզելու ժամ էր նշանակւել:
Կողմերից մէկը հանդիպման էր եկել զէնքով, ուժերը հաւասար չէին եղել, տղաներից մէկի ականջը վնասւել էր: Միւս հանդիպումը, որին վիճաբանող կողմերը նոր ուժեր պէտք է ներգրաւէին, չի կայացել իրաւապահ մարմինների միջամտութեան շնորհիւ, հաղորդում է Islamnewsը:
Ազգութիւնների հարցով մարզային կոմիտէն սեղանի շուրջ է հաւաքել ադրբեջանական եւ հայկական համայքների առաջնորդներին եւ պահանջել կարգի բերել երիտասարդներին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: