ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՅԻՇԵՑ «ԶԱՐԹԻՐ, ԼԱՕ»-Ն
«Հրապարակւած փաստաթղթերը որոգայթ են մեր ժողովրդի եւ նրա ապագայի համար: Իսկ ո՞ւր մնաց Սասունը, Մուշը, Վանը... Այսօ՞ր էլ երգենք՝ «Զարթիր, լաո»։

Սա Հայաստանի ԿոմունիստականԿուսակցութեան պաշտօնական դիրքորոշումն է Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների մասին, որը երէկ հրաւիրած ասուլիսում բարձրաձայնել է ՀԿԿ Կենտ.Կոմ.–ի առաջին քարտուղար Ռուբէն Թովմասեանը:
Բանախօսը տարակուսանք է յայտնում, որ Հայաստանի նորագոյն պատմութեան շրջանում էլ Թուրքիայի հակահայ պահւածքը «խելքի չի բերել» մեր իշխանութիւններին:
Աւելին. «Այս նախաստորագրւած արձանագրութիւններով Հայաստանի իշխանութիւնը Թուրքիային բարձրացրեց անմեղութեան պատւանդանին»,- ասում է ընկեր Թովմասեանը՝ յաւելելով. «Մինչդեռ, Սովետական Հայաստանը Կոմկուսի ղեկավարութեամբ իր ստեղծման օրից անցնելով ծանր օրեր, զանազան աւանտիւրաներ՝ իր գերբի վրայ դրեց Մասիսի պատկերը, Հայաստանի հիմնի տողերում արտայայտեց հայ ժողովրդի մաքառումներն ու երկիրը դարձրեց Մայր հայրենիք, նկարահանւեցին բազում ֆիլմեր, գրւեցին գրքեր, Արեւմտեան Հայաստանի բնակավայրերի անւամբ անւանափոխւեցին գիւղեր, շրջաններ, կառուցւեց Եղեռնի յուշարձանը, ապրիլի 24-ը պետականօրէն յայտարարւեց սգոյ օր»:
0 Պատգամ:
Post a Comment