ՀՅԴ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՎԱՒԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ՉԻ ՔՒԷԱՐԿԻ
Եթէ դրանք չփոփոխւեն
ՀՅԴ Բիււրոյի անդամ Աղւան Վարդանեանը երէկ բացառել է, որ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութիւնը հայ-թուրքական արձանագրութիւնների ներկայ տեսքով կողմ քւէարկի դրանց:
Մի քանի օր առաջ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն էր ասել, եւ երէկ էլ Ա. Վարդանեանը հաւաստիացրեց, թէ մօտ օրերս կը հրապարակւեն ՀՅԴ առաջարկները փաստաթղթի վերաբերեալ, ընդ որում` ոչ միայն լրատւամիջոցներում, այլեւ բարձր տպաքանակով կտարածւեն հանրութեան մէջ:
Ըստ Աղւան Վարդանեանի` Հայ-թուրքական արձանագրութիւնների որոշ ձեւակերպումներ ենթադրում են նախապայմաններ, որոնք ՀՅԴ-ին, որը դէմ չէ Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններին, թոյլ չեն տալիս ողջունել փաստաթղթերը:
«Ժառանգութեան» խմորումների մասին էլ ասել է, թէ նմանատիպ ներքին լարումներն ու պառակտումները ցաւալի են քաղաքական դաշտի համար, յատկապէս խորհրդարանական կուսակցութեան դէպքում:
0 Պատգամ:
Post a Comment