Monday, September 14, 2009

ՇԻՄՈՆ ՊԵՐԷԶԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԸՆԿԵԼ

Իսրայէլի նախագահ Շիմոն Պերէզը Թել-Աւիւում Իսհաղ Ռաբինի անւան կենտրոնում ելոյթի ժամանակ կորցրել է գիտակցութիւնը և ընկել:
Դրանից յետոյ նրան տեղափոխել են հիւանդանոց, նախօրէին նման տեղեկութիւն է տարածել իսրայէլական մամուլը: Մի քանի վայրկեան անց Պերէզը ուշքի է եկել:
Նրան օգնել են անցնել Դալի Իցիկի աշխատասենեակ, որտեղ նրա անձնական բժիշկը առաջին բուժօգնութիւնն է ցուցաբերել:
Ութսուն վեցամեյա նախագահն սկզբում հրաժարւել է հիւանդանոց տեղափոխւել, սակայն նրա օգնականները համոզել են, և նա տեղափոխւել է Շեբա կոչւող հիւանդանոց: Ողջ գիշերւայ ընթացքում Պերէզը բժշկական ստուգում է անցել:
Ըստ ստուգման արդիւնքների, նրա առողջական վիճակը բաւարար է եղել: Նախագահի անձնական բժիշկ Էֆրատ Դուվդեվանիի խօսքերով, այս դէպքում խօսքն սրտի կամ ուղեղի կաթւածի մասին չի կարող լինել, որովհետև նախագահն իրեն այժմ լաւ է զգում: Այսօր արդէն նախագահը կանցնի իր աշխատանքին:

0 Պատգամ: