Սերժ Սարգսեանը չի հանդիպի Էրդողանին
15:15 / 14.09.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում չի հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ռեջբ Թայիբ Էրդողանին:

Այդ մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշել է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի մամուլի քարտուղար Սամուէլ Ֆարմանեանը:
Յիշեցնենք, որ թուրքական լրատւամիջոցներից մէկն այսօր տեղեկութիւն էր տարածել, ըստ որի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած քաղաքական երկխօսութեան շրջանակում սեպտեմբերի 21-ին Ամերիկայի Միացեալ Նահանգներում հնարաւոր է Սերժ Սարգսեանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
Մեկնաբանելով նման հանդիպման հնարաւարութիւնը՝ Սամուէլ Ֆարմանեանը նշել է. «Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխօսութիւնը եւ յարաբերութիւնների կարգաւորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտօնեաների հանդիպումների անցկացում:
Սակայն, Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատանքային օրացոյցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսւած չէ»:
Ֆարմանեանը նաեւ նշել է, որ նշւած օրը` սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսեանը Երեւանում կը մասնակցի Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ իր անունից տրւելիք աւանդական պաշտօնական ընդունելութեանը:
NEWS.am
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment