Ազատ Արցախ Հրատարակւած է Նոյեմբեր 06, 2009
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԲԵՌԼԻՆԵՐ ՑԱՅՏՈՒՆԳ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳՐԻՆ
Գերմանական < թերթի լրագրողը, անձամբ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում, ցանկութեան դէպքում անգամ չէր կարող չնկատել, թէ անհավասար գօտեմարտում ահաւոր զրկանքներ, աւերածութիւններ ու ցաւ տեսած ժողովուրդն ինչպէս է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրաւունքը, հերոսաբար յաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառոյցները, իրականացրել արմատական բարեփոխումներ եւ կառուցել եւրոպական չափանիշներին համապատասխան պետութիւն:
Երկրորդ աշխարհամարտից յետոյ, տասնեակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետութեան մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թէ գերմանական ժողովրդի այս ձգտումը մէկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնւել:
Ուղիղ քսան տարի առաջ, ընդամէնը մի քանի օրւայ ընթացքում գերտէրութիւնների կամոք փլուզւեց Բեռլինի սահմանազատիչ պատը եւ գերմանական ժողովուրդը ոչ միայն միաւորւեց, այլեւ ձեռք բերեց լիարժէք անկախութիւն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդաւոր ժողովրդին:
Լեռնային Ղարաբաղում անկախութիւնը նւաճեցին առաջին հերթին չեզոքացնելով ադրբեջանական ագրէսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծէրերի կեանքը: Այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրաւունքը:
Ասել է թէ` անկախութիւնն ու ազատ ապրելու իրաւունքը սկուտեղի վրայ ինչ որ մէկը չի մատուցել Լեռնային Ղարաբաղին: Եւ եթէ այսօր մեր հանրապետութեան բնակչութիւնը կազմում է ընդամէնը 140 հազար, ապա դա նոյնպէս Խորհրդային Ադրբեջանի ընդգծւած հակահայկական քաղաքականութեան ցայտուն դրսեւորումներից է, այլապէս այսօր աւելի քան մէկուկէս միլիոն ղարաբաղցի հայեր եւ նրանց հետնորդները այլ պետութիւնների քաղաքացիներ չէին հանդիսանայ:
Այնպէս որ, ինչպէս գերմանացիները ոչ վաղ անցեալում, այսօր մենք նոյնպես ձգտում ենք ինքնիշխանութեան: Արդէն քսան տարի է, ինչ գերմանացիները Բեռլինի երբեմնի սահմանազատիչ պատի քարերն ու բեկորներն են փայփայում որպէս սուրբ նշխարներ: Միանգամայն այլ է իրողութիւնը Լեռնային Ղարաբաղում: Այստեղ սրբութիւն են դարձել յանուն անկախության, յանուն ազատ ապրելու իրաւունքի ղարաբաղեան պատերազմում նահատակւած զինւորների մարմարէ յուշաքարերը: Ձեր թերթի թղթակիցը ոչ մի կերպ չէր կարող չնկատել դա:
Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարաւոր կիլոմետրեր յաղթահարելով, թերթի ընթերցողներին է ներկայացրել մակերեսային ու աղճատւած մի յօդւած` առանց խորամուխ լինելու ղարաբաղեան խնդրի դրդապատճառների ու էութեան մէջ:
Այնպէս որ, հեղինակը առանց մի առանձին դժւարութեան նման բազմաթիւ յօդւածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտւելով տարատեսակ կայքէջերից:
Եթէ < համար խօսքի ու մամուլի ազատութիւնը հաւասարազօր է ճշմարտութեան դէմ մեղանչելուն` դա արդէն միանգամայն այլ խնդիր է:

0 Պատգամ: