Ադրբեջանն արդէն փրփուրներից է կախւում. հիմա էլ սկսել է սպառնալ ԱՄՆ-ին

12:52 / 06.11.2009
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որն այս օրերն գտնւում է ԱՄՆ-ում, նախազգուշացրել է Միացեալ Նահանգներին, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում ԱՄՆ-ի չափից դուրս ակտիւացման դէպքում տարածաշրջանում իրավիճակը կարող է լարւել:
Ազիմովը նշել է, թէ Ադրբեջանի յարաբերութիւնները Թուրքիայի հետ երկար տարիների ընթացքում «հզօր աշխարհաքաղաքական լիցք են պարունակում», եւ կոչ է արել ԱՄՆ-ին զգուշօրէն վերաբերւել այդ համագործակցութեանը:
«Ամերիկեան կողմը չափից դուրս ակտիւօրէն է Թուրքիային մղում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստից դուրս:
Ընդ որում, նրանց առաջին հերթին հետաքրքրում է սահմանների բացումը, իսկ այս դէպքում խնդիրներ են ծագում Ադրբեջանի հետ, իսկ դա կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Կարծում եմ, որ ամերիկացիները պարտաւոր էին գնահատել ադրբեջանա-թուրքական համագործակցութիւնը»,- ըստ ադրբեջանական «1 news.az»,-ի՝ ասել է Ազիմովը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: