Հայաստանում Անգլիայի դեսպան.–
1915-16թթ. «դէպքերը» Թուրքիայի կողմից ցեղասպանութիւն ճանաչելը՝ ԵՄ-ին անդամակցելու նախապայման չէ
15:05 / 13.11.2009
NEWS.am-ը նոյեմբերի 4-ին հրապարակել էր The Guardian-ի «Մեծ Բրիտանիան (Անգլիան) չի ճանաչում Ցեղասպանութիւնը գործնական օգուտների բացակայութեան պատճառով» յօդւածը, որում Դեյվիդ Լեյը, մէջբերելով թագաւորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնին, նշել էր. "Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Մեծ Բրիտանիայի համար գործնական օգուտներ չի ունենայ:
յօդւածի հեղինակը, յիշատակելով 15-ամեայ վաղեմութեան փաստաթղթերը, յայտնել էր, որ «Բրիտանիան անգլո-թուրքական յարաբերութիւնները չափազանց կարեւոր է համարում, որ Օսմանեան կայսրութիւնում կատարւած դէպքերը ցեղասպանութիւն ճանաչի»:
Մենք մեկնաբանութիւնների համար դիմեցինք Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Չառլզ Լոնդսդեյլին, որը յօժարութեամբ պատասխանեց գործակալութեան հարցերին:
–Պարոն դեսպան, արդեօ՞ք արդիւնաւէտ է Մեծ Բրիտանիայի համար ճշմարտութեան ժխտման քաղաքականութիւնը:
–Մենք կնայենք Ջեֆրի Ռոբերտսոնի արծարծած դրոյթները, թէեւ պէտք է նշենք, որ դա մի իրաւաբանի կարծիքն է, այլ ոչ դատական որոշում։
–Ինչպիսի՞ն է Թուրքիայի՝ Եւրամիութեանն անդամակցելու հեռանկարը, եթէ նա չի ճանաչում հայոց ցեղասպանութիւնը:
–1915-16թթ. դէպքերը Թուրքիայի կողմից ցեղասպանութիւն ճանաչելը ՝ ԵՄ-ին անդամակցելու նախապայման չէ: Սակայն, համաձայն անդամութեան համար չափորոշիչների, Թուրքիան պէտք է բարի–դրացիական յարաբերութիւններ ունենայ տարածաշրջանի երկրների հետ:
–Հանդիսանալով մարդկութեան դէմ յանցագործութիւն, ինչո՞վ է Հայոց ցեղասպանութիւնը տարբերւում հրէական Հոլոքոստից, եւ ինչո՞ւ գերտէրութիւններն այդքան անհետեւողական են այդ հարցում:
–Մենք ճանաչում եւ ցաւակցում ենք այն ահռելի տանջանքի համար, որին ենթարկւեց Հայ բնակչութիւնը Օսմանեան կայսրութիւնում, նախորդ դարասկզբին: Հաւաստիացնում ենք, որ այդ տանջանքը չի մոռացւի: Բայց մենք կարծում ենք, որ առաջին հերթին թուրք եւ հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմութեան հարցերը: Մենք կաջակցենք ցանկացած գործընթացի, որը նրանց կօգնի դա իրագործել՝ բաց, արդարացի եւ կառուցողական կերպով:
–Խնդրում եմ, մեկնաբանէք յօդւածի մէջբերումը. «Լինելով փակ 1993թ.-ից, երկու երկրների միջեւ սահմանը կրկին բացւեց անցած ամիս՝ շնորհիւ պատմական հարցերի ուսումնասիրման փորձագիտական յանձնաժողով ստեղծելու որոշման»:
–Այդ հարցը հարկաւոր է տալ յօդւածի հեղինակին: Մեր կողմից մենք շնորհաւորում ենք Հայաստանին եւ Թուրքիային՝ մերձեցման ուղղութեամբ կատարած քայլերի համար: Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում վաւերացնել հոկտեմբերին ստորագրւած արձանագրութիւնները, անել հետագայ քայլեր՝ տարաձայնութիւնների լուծման համար եւ աւարտել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment