ՀՀ և ԼՂՀ պատւիրակութիւնները մասնակցել են WTM ցուցահանդէսին



Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացւել է WTM (World Travel Market) զբօսաշրջային միջազգային հեղինակաւոր ցուցահանդէսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութեան (ԶԶՀԳ) և զբօսաշրջութեան ասպարէզում յայտնի ընկերութիւնների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ ցուցահանդէսին առանձին տաղաւարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պատւիրակութիւնը` ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջային վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանի գլխաւորութեամբ:
Ցուցահանդէսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղաւարներ է այցելել Միացեալ Թագաւորութիւնում (Անգլիա) Հայաստանի դեսպան Վահէ Գաբրիէլեանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետութիւնների առաւել արդիւնաւէտ ներկայացման հնարաւորութիւնները:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան մամուլի և տեղեկատւութեան վարչութիւնը:



ԱՅՍՕՐ, 18:38

0 Պատգամ: