Իրանը շարունակում է մեղադրել Ռուսաստանին` պարտաւորութիւնները չկատարելու մէջ

16:04 / 13.11.2009
Թեհրանը «հիասթափւած է ռուս ընկերների գործողութիւններից» որովհետեւ Ռուսաստանը չի կատարում իր պարտաւորութիւնները Իրանին հակահրթիռային պաշտպանութեան համակարգեր մատակարարելու հարցում:
Այս մասին յայտարարել է Իրանի զինւած ուժերի շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին:
«Ինչո՞ւ Ռուսաստանը թոյլ չի տալիս հակահրթիռային պաշտպանութեան համակարգեր տեղափոխել Իրան, ինչպէս որ պայմանաւորւած է եղել: Այդ համակարգերը Իրանի պաշտպանութիւնը ամրացնելու համար են:
Մատակարարումը պէտք է տեղի ունենար դեռ 6 ամիս առաջ»,- ասել է նա ու յաւելել. «Մի՞թէ ռուս ստրատէգները ուշադրութիւն չեն դարձնում անվտանգութեան հարցում Իրանի աշխարհաքաղաքական կարեւորութեանը»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: