Բուրսա. Aysor-ի թղթակցի «ոչ բարոյական» յաղթանակը
Նախքան ֆուտբոլը.
Բուրսա ժամանեցինք նաւով: Ստամբուլ-Բուրսա 2 ժամ տևողութեամբ նաւային ճամփորդութեան ընթացքում միակ թեման ֆուտբոլն էր: Երեկոյան կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղի հաշիւն էինք փորձում գուշակել:
5:0, 3:0-ն ամէնափոքր թւերն էին, բայց մի յոյս ունէինք, որ գոնէ մէկ գոլ մերոնք խփեն Թուրքիայի դարպասին:
Աթաթուրքի անւան մարզադաշտ հասնելուն պէս` տեսանք այնտեղ հաւաքւած երիտասարդ երկրպագուներին, ովքեր գոռում-գոչիւններով դիմաւորեցին լրագրողներին:

Նրանք չգիտէին, որ Հայաստանից ենք, պարզապէս նկատել էին լրագրողական սարքերը: Այդ երիտասարդներին հրաժարւել էին տոմսեր յատկացնել: Մի քանի րոպէ հնարաւորութիւն ունեցանք շփւել նրանց հետ, այնուհետև մեզ ուղեկցեցին մարզադաշտի հարևանութեամբ գտնւող սրճարան:
Զարմանալին այն էր, որ ճանապարհի ողջ երկայնքով վաճառվում էին թուրքական դրօշներ, իսկ հայկական դրօշները, ինչպէս մեզ ասաց վաճառողներից մէկը, վաղուց արդէն վաճառվել էին: Ընդ որում, թուրքական դրօշն արժէր ընդամենը 1.5 ԱՄՆ դոլար այն դէպքում, երբ հայկականը վաճառվել էր 20 ԱՄՆ դոլարով:

Ֆուտբոլի ընթացքում.
Հայ լրագրողների պատւիրակութեանը ջերմօրէն ընդունեց անվտանգութեան աշխատակազմը, ապա նաև տրիբունա առաջնորդող երիտասարդները, նրանք անգամ կատակներ էին անում, թէ սիրում են հայկական ֆուտբոլը` մանաւանդ թուրքական դաշտում:
Հայ և թուրք լրագրողներս իրար կողքի էինք նստել. նախքան մարզադաշտ գալը հասցրել էինք ծանօթանալ ոմանց հետ, մեր շարքերում էին նաև Գերմանիայից, Անգլիայից և Շւեյցարիայից ժամանած լրագրողները:
Ամէնուրէք թուրքական դրօշներ, ինչպէս նաև, միայն իմ հաշւարկով ու տեսածով` 6 ադրբեջանական դրօշ: Հայ երկրպագուները մարզադաշտում ընդամէնը 96 հոգի էին: Նրանք Ստամբուլից էին ժամանել, և հրաւիրատոմսեր էին ստացել դեռևս մի քանի օր առաջ, ունէին միայն մէկ հայկական դրօշ: Հայ երկրպագուների շարքում էին նաև Հրանտ Դինքի գործով փաստաբան Ֆետիե Չեթինը, նրա ընկերուհիներն ու մի քանի բարեկամներ:

Լրագրողների և երկրպագուների տրիբունաներն իրարից առանձնացւած էին մետաղեայ ճաղերով, ընդ որում, լրագրողների տրիբունայի երկու կողմերում էլ թուրք երկրպագուներն էին, իսկ հայկական պատւիրակութեան տրիբունան քիչ աւելի հեռւում էր:
Խաղը սկսւեց ճիշտ ժամին, և լրագրողներս թաքստոցից հանեցինք մեր դրօշները, թւով 3 հատ: Առաջին իսկ րոպէներից թուրք լրագրողներն ու մեր հարևան տրիբունայի երկրպագուները սկսեցին բողոքել, նրանք արդէն մօռացել էին, որ խաղը դիտելու են եկել: Բանը հասաւ նրան, որ անվտանգութեան աշխատակցին ու «Ֆիֆայի» ներկայացուցչին բերեցին` մեզ հետ հարցերը պարզաբանելու:

Այդ ընթացքում թուրք լրագրողները հասցնում էին ծածանել թուրքական դրօշը, իսկ երբ անվտանգութեան աշխատակցի ուշադրութիւնը հրաւիրում էինք նրանց վրայ, լրագրողներն արագ դրօշները փոխանցում էին երկրպագուներին:
«Ֆիֆայի» ներկայացուցչին խնդրեցինք գրաւոր թուղթ ներկայացնել այն մասին, որ իրաւունք չունենք կրել հայկական դրօշը, նա էլ, տեսնելով, որ մենք օրէնքից յամառ ենք, ասաց. «Ես զէնքերս վայր եմ դնում»: Ասաց ու գնաց` տեղը զիջելով թուրք անվտանգութեան աշխատակցին:
Նա մի քանի անգամ փորձեց խլել դրօշը, ապա հանդիպեց աւելի ուժեղ դիմադրութեան: Որքան մօտենում էր մեզ, այնքան աւելի բարձր էինք ծածանում, և որքան բարձր էինք ծածանում, թուրք երկրպագուներն աւելի մեծ եռանդով էին արևածաղկի մնացորդները նէտում մեզ վրայ:

Երկրպագուներին թւում էր` առաջին գոլից յետոյ մեր մէջ կմարի դրօշը ծածանելու ցանկութիւնը, սակայն պարզւեց (պէտք է խոստովանեմ` ինձնից անկախ ստացւեց) անգամ Թուրքիայի հաւաքականի երկրորդ գոլից յետոյ աւելի ուժեղ ենք երկրպագում ու ծածանում դրօշը, որպէսզի կարողանանք 18 հազար թուրք երկրպագուների միջից գոնէ մի քանի հոգով լսելի դարձնել «Հայաստանը»:
Առաջին խաղակէսի աւարտից յետոյ, տեսնելով, որ մեզ են մօտենում անվտանգութեան ևս մի քանի աշխատակիցներ, հայկական դրօշը թաքցրի վերնաշապիկիս մէջ ու գնացի զուգարան: 15 րոպէ զուգարանում մնալուց յետոյ, մտածելով, որ երկրորդ խաղակէսն արդէն սկսւել է և բոլորի ուշադրութիւնը խաղի վրայ կը լինի, մտայ մարզադաշտ: Պարզւեց ոչ բոլորին էր հետաքրքիր Թուրքիա-Հայաստան խաղը:
Առաջին իսկ րոպէներից անվանգութեան աշխատակիցն ինձ համոզում էր, որ դրօշը չծածանեմ, այլ ուղղակի դնեմ նստարանի վրայ: Հարցին, թէ ինչպէ՞ս կարող եմ իմ երկրի դրօշը ուղղակի դնել նստարանին ու հանգիստ նստել, անվտանգութեան աշխատակիցն ասաց, որ եթէ այդպէս չանեմ, խաղից յետոյ խնդիրներ կունենամ թուրք երկրպագուների հետ, մեր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան էլ ստիպւած կլինի «Ֆիֆային» տուգանք վճարել:

Այդ պահին շատ քիչ էի մտածում, թէ ի՞նչ կլինի խաղից յետոյ և ընդհանրապէս չէի մտածում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասին:
Ի վերջոյ, տեսնելով, որ լրագրողների մեծ մասը դրօշը դրել է նստարանին, խնդրեցի ինձ այնպիսի մի վայր տանել, որտեղ կարող եմ ծածանել դրօշն առանց խնդիրների, հակառակ դէպքում չեմ ենթարկւի նրանց օրէնքներին:
Անվտանգութեան աշխատակիցն իր կիսառուսերեն ու անգլերէնախառը թուրքերենով առաջարկեց միանալ Ստամբուլից ժամանած երկրպագուների շարքին, իսկ հանդիմանութեանը, թէ ի՞նչ վտանգի առաջ եմ կագնում այդ դէպքում, նա անկեղծօրէն ասաց. «Թուրք երկրպագուներից ամէն ինչ սպասելի է, բայց, ես թոյլ չեմ տայ, որ ձեզ հետ մի բան այն չլինի»:
Եւ, իրօք, իմ պահանջով ու գուցէ նաև իր ցանկութեամբ, թուրք անվտանգութեան աշխատակիցը համաձայնեց մինչև խաղի վերջը պահպանել իմ անվտանգութիւնը: Ես նրան չէի վստահում, բայց առաջին իսկ հարւածներից նա ինձ պահեց: Թուրք երկրպագուները շատ ծանր տարան հայ երկրպագուների շարքը համալրող լրագրողին, սակայն անվանգութեան աշխատակիցը շշերի տարափն իր գլխին ընդունեց:
Սուլոցներն ու շշերը հետագայ 35 րոպէներին ինձ չանհանգստացրին, քանի որ «պահապանս» կէս քայլ անգամ չհեռացաւ իմ կողքից: Աւելին, նկատելով, որ դրօշն ինձնից աւելի մեծ է, յաճախ էր օգնում, որ միասին ծածանենք դրօշը, ինչի համար մի քանի անգամ էլ արժանացաւ իր հայրենակիցների հայհոյանքներին:
Խաղի աւարտից մէկ րոպէ առաջ աշխատակիցն ինձ խնդրեց միանալ հայ լրագրողներին: Ես չմերժեցի նրան, միասին միացանք լրագրողներին:
Խաղի աւարտից յետոյ.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանին հանդիպեցինք: Պարզւեց` նրան հասել է, թէ ինչ-որ հայ լրագրող հակադրւել է անվտանգութեան աշխատակիցներին, իսկ հարցին, թէ հնարաւո՞ր է այդ լրագրողի պատճառով տուգանւի ֆեդերացիան, Հայրապետեանն ասաց. «Ոչինչ, դուք երկրպագեք, թող ֆեդերացիան էլ տուգանւի, դա խնդիր չէ ֆեդերացիայի համար: Կարևորն այն է, որ հայկական կողմից գոնէ նկատելի մարդ է եղել տրիբունայում, թէկուզ և լրագրողների շարքում և մէկ դրօշով»:
Յ.Գ. Բուրսան դեռ երկար կմնայ իմ յիշողութիւններում. Ես սիրեցի այդ փոքրիկ ու հանդարտ քաղաքը, սիրեցի այնտեղ հայկական դրօշ ծածանելն ու հպարտացայ հայ լինելուս համար… բազմիցս:

Փառանձեմ Յովհաննիսեան
0 Պատգամ:
Post a Comment