Monday, November 2, 2009

ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ՕՂԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ՕՂԻՆ

Ռուսաստանի կառավարութիւնը որոշել է հարբեցողութեան դէմ քայլեր ձեռնարկել` առաջարկելով յաջորդ տարի 200%-ով մեծացնել գարեջրի ակցիզային հարկը, ապա նաև 10% և 20%` համապատասխանաբար 2011թ. և 2012թ.:
Թեմային անդրադարձել է բրիտանական The Financial Times-ը` ընդգծելով, որ ոլորտի խաղորդները հասկանալի պատճառներով վրդոււած են: Ի դէպ, գարեջրի ռուսական շուկայում գերիշխում է չորս միջազգային ընկերութիւն` Carlsberg, Inbev, Heineken և Efes:
«Մեզ համար անհասկանալի է ռուսական իշխանութիւնների հարկային առաջարկների տրամաբանութիւնը,- յայտարարել է Carlsberg-ի գործադիր տնօրէն Յորդէն Ռասմուսենը:- Չեմ կարծում, որ այդպիսի մարտավարութիւնը կը յանգեցնի Ռուսաստանում ալկոհոլի սպառման ծաւալների նւազմանը:
Ընդհակառակը, դրանից ալկոհոլի սպառման ծաւալները միայն կաւելանան, քանի որ մարդիկ կսկսեն աւելի շատ օղի գնել, այն էլ` էժանագին սուրոգատներ»: Նշենք, որ Ռուսաստանի կառավարութիւնն առաջարկում է բարձրացնել թունդ խմիչքների, մասնաւորապէս` օղու հարկերն ընդամենը 10%-ով:
Ռասմուսենը չի կարողանում հասկանալ, թէ ինչու է Մոսկւան յանկարծ որոշել հենց գարեջրի արտադրութեան վրայ բարդել իր բոլոր ռեպրեսիւ միջոցները: Յօդւածի հեղինակներն այս երևոյթի իրենց բացատրութիւնն ունեն:
Քանի որ գարեջրի շուկայի 80%-ը վերահսկում են միջազգային ընկերութիւնները, կառավարութիւնը, հաւանաբար, հասկանում է, որ քաղաքական տեսանկիւնից շատ աւելի հեշտ է հակաալկոհոլային քաղաքականութեան բեռը դնել օտարերկրացիների, քան օղու հայրենական արտադրութեան վրայ:

0 Պատգամ: